17:44 04.02.2018
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 59 533 գործարք:
2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 47 462 գործարք: Անցած տարի կատարված գործարքների մեծ մասը՝ 35,9%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Իսկ Կոտայքի մարզի մասնաբաժինը կազմել է 11,4%, Լոռու մարզինը՝ 9,3%, Արմավիրի մարզինը՝ 7,2%, Արարատի մարզինը՝ 7%, իսկ Գեղարքունիքի մարզինը՝ 6,6%: Մյուս մարզերի մասնաբաժինը կազմել է 6%-ից ցածր:
SHANTNEWS-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի դեկտեմբերին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ն կազմել է 465 հազար 500 դրամ: Եթե ցուցանիշը համեմատենք նոյեմբերին արձանագրված ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 9 հազար դրամով, այսինքն՝ նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գներն անփոփոխ են մնացել: 1 քմ-ն արժեցել է 267 հազար 400 դրամ, իսկ ահա Նոր Նորքում բնակարանների գները բարձրացել են 3 հազար դրամով, այսինքն՝ 1 քմ-ի գինը եղել է 232 հազար 500 դրամ:
Նույն պատկերն է նաև Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ էլ ունենք գների բարձրացում: 1 քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է գրեթե 6 հազար դրամով: Էրեբունիում տները թանկացել են 2 հազար 750 դրամով, Շենգավիթում` 1 հազար 900, Դավթաշենում` 5 հազար 200 դրամով, Աջափնյակում` 2 հազար 500, Մալաթիա-Սեբաստիայում` 1 հազար 800, Նուբարաշենում` 1 հազար 100, Ավան վարչական շրջանում՝ 1 հազար 100 դրամով:
Գները բարձրացել են նաև հանրապետության մյուս քաղաքներում: Հարկ է նկատել, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ գործարքների շուրջ 28.4%-ը կազմել են օտարման, 14.8%-ը՝ առաջնային գրանցման, 12,9%-ը՝ գրավադրման, 11.4%-ը՝ ժառանգության, 5.5%-ը՝ վարձակալության գործարքները:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...