19:59 09.08.2021
Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Սա KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացնող ջրամատակարարման ծրագրի մաս է կազմում: Գյուղերում ներքին ցանցը մի քանի տասնամյակների հնության է: Պարբերաբար վթարներ են ու ջրակորուստներ, ինչի հետևանքով գյուղերում խմելու ջուր բոլորին չի հասնում: Օրինակը Հայկավան գյուղում է, որտեղ 9 կմ-ից ավելի ջրամատակարարման ցանց է հիմնանորոգվում:
Հայկավան գյուղում խրամուղիներ են փորվում նոր պոլիէթիլենային խողովակներ անցկացնելու համար: Փորում են ու դուրս են բերում գյուղի հին խողովակաշարը, որով խմելու ջուր է մատակարարվել: Խողովակների վիճակից պարզ է դառնում, թե ինչու Հայկավանում խմելու ջուրը չի բավականացրել:
Պարբերաբար տեղի ունեցող վթարների հետևանքը ջրակորուստներն են: Խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին, երբ առանց այդ էլ չբավականացնող խմելու ջուրը գյուղացիները սկսում են օգտագործել տնամերձները ոռոգելու համար:
Մաշված ցանցն ու ջրակորուստները հաշվի առնելով է, որ Հայկավանի ներքին ցանցն ընդգրկվել է ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրում: Ընդհանուր հաշվարկով, Շիրակի մարզի միայն գյուղական համայնքներում 2,8 մլն եվրո է ծրագրի արժեքը: Իսկ ծավալներն ամեն գյուղում տարբեր են:
«Տարբեր գյուղերում աշխատանքի ծավալները տարբեր են: Համեմատության համար ասեմ, որ, օրինակ, Հայկավանում 9800 մետր ցանց է նորոգվում, Գետք գյուղում՝ 2000 մ: Ընդհանուր ծրագրի արժողությունը գյուղերի մասով 2,8 մլն եվրո է: Գյուղերում մետաղական սովորական խողովակներ են, որոնք տարիների ընթացքում գրունտային ջրերի, խմելու ջրի քլորի բնական ազդեցությունների տակ քայքայվել, մաշվել է: Բազմաթիվ վնասվածքներ կան, էլ չեմ ասում, որ գյուղերում ծանր մեքենաների տակ անընդհատ վնասվել ու վերականգնվել են խողովակները»,- SHANTNEWS-ին ասել է «Դորոժնիկ» ՍՊԸ Շիրակի մարզի ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը:
Հայկավանում շինարարը նախատեսում է գործն ավարտել 2 ամսից, որից հետո ջրամատակարարումն առանց կորուստների ու շուրջօրյա է դառնալու: Փոփոխություններ նաև տնային միացումներում է լինելու՝ ջրաչափերը տներում չեն տեղադրվելու:
Սա նաև ապօրինի միացումներ թույլ չտալու համար է: Ջրաշինարարն է նշում՝ Հայկավանում և բոլոր գյուղերում ու քաղաքներում, որտեղ աշխատել են, ապօրինի միացումներ կան: Իրենց աշխատանքների ժամկետներն ու հերթականությունը պարբերաբար խախտում են: Ջրաշինարարական ու ճանապարհաշինական աշխատանքները զուգահեռ են գնում ու այն տեղամասերում, որտեղ պետք է ասֆալտապատում կատարվի, ջրամատակարարման ցանցի նորացման հերթն առաջ են գցում:
«Ապրիլ ամսից աշխատում ենք ու դեռ, այսպես ասած, հարմարվել ենք մյուսներին: Այս պահին էլ հրահանգ ենք ստացել, որ ասֆալտապատվելու է Գյումրի-Արմավիր ճանապարհի Ղարիբջանյան գյուղի հատվածը: Հիմա ծրագրից դուրս պետք է այնտեղ աշխատանքներ կատարենք: Ոնց ասած՝ շեղվում ենք մեր ծրագրի ընդհանուր տրամաբանությունից»,- ասել է Գագիկ Կարապետյանը:
8 գյուղերից բացի, ջրամատակարարման ցանցի աշխատանքներ են տարվում Գյումրիի 21 տեղամասերում, 23 տեղամասերում էլ կոյուղատար ցանցի վերանորոգումներ են: Ջրաշինարարը պարտավորվել է խրամուղիների հատվածը աշխատանքներից հետո բերել նույն տեսքի, իսկ առանձին հատվածներում խճապատում է կատարելու: Ընդհանուր ծրագրի տևողությունը 2 տարի է, վերջնաժամկետը 2023-ի ապրիլն է: Ծրագրում ընդգրկված գյուղերի ու քաղաքների ցանկը կազմվել է սկսած 2005 թվականից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...