Հայաստանում բնակվող ռուսաստանցիները ՌԴ նախագահական ընտրություններին կքվեարկեն 2 ընտրատեղամասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Հայաստանում բնակվող ռուսաստանցիները ՌԴ նախագահական ընտրություններին կքվեարկեն 2 ընտրատեղամասում

19:46 04.02.2018

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահական ընտրությունների օրը կկարողանան քվեարկել Հայաստանում բացված 2 հիմնական ընտրատեղամասում, հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Երևանում ՌԴ դեսպանատանը։

«ՌԴ նախագահի ընտրությունները օրը՝ մարտի 18-ին՝ ժ.  08:00-ից մինչև 20:00-ն, Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում  և որոնց տարիքը գերազանցում է 18-ը, կկարողանան քվեարկել երկու հիմնական՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան № 8026 և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության № 8031 ընտրատեղամասերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Գորիսի, Կապանի և Սիսիանի բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակին կկազմակերպվի արտահերթ քվեարկություն № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից: Քվեարկության տեղի, օրվա և ժամանակի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի, Արտաշատի և Մեղրու սահմանապահ ջոկատների զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները։

Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա ու ներկայացնի իր ռուսական անձնագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

BACK_TO_TOP