19:57 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:
Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի պարոնայք
Ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառիկ դերը Սփյուռքի մեր համայնքներում, ներգրավվածությունը և ներդրումն ընդհանրապես հայ ժողովրդի քաղաքական մշակույթի ձևավորման գործում:
Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, և ուրախ եմ, որ նույնպիսի պատրաստակամություն կա նաև ձեր կողմից: Այս հանդիպումները լավ առիթ են, որպեսզի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ճշգրտենք մեր օրակարգը, մտքեր փոխանակենք առաջիկա անելիքների վերաբերյալ, գուցե նաև անհրաժեշտության դեպքում կայացնենք կոնկրետ որոշումներ: Կրկին ողջունում եմ ձեզ և ուրախ եմ այս առիթի համար:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշել է. «Շնորհակալ ենք, պարոն վարչապետ: Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալում եք մեզ այստեղ: Նախ թույլ տվեք համայն Հնչակյան ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ վերանշանակման առիթով: Մեր պատմության երևի ամենաճակատագրական ժամանակահատվածում, անշուշտ, Դուք մեզնից բոլորից լավ պատկերացնում եք, տեղյակ եք բոլոր մարտահրավերներին՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Ինչպես տեսանք, նաև ընտրություններից հետո Ձեր կատարած քայլերը, մանավանդ միասնականությանը և համախմբվածությանն ուղղված մոտեցումները և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ձևաչափով, կարծում ենք, շատ ճիշտ են: Որովհետև եթե նախկինում միասնականության, համագործակցության, համերաշխության մասին կոչերը ցանկություններ էին, այսօր ուղղակի բացարձակ անհրաժեշտություն են, որովհետև եթե մենք համագործակցաբար, միասնականության մթնոլորտի մեջ չկարողանանք աշխատել, շատ դժվար է լինելու ապագան: Որպես կուսակցություն միշտ պատրաստակամ ենք եղել, այսօր էլ պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում: Նաև կարևորում ենք այս պահին իսկապես համագործակցությունը բոլոր ուժերի հետ, որովհետև դա երևի միակ ձևն է, որով կարողանանք մեր հայրենիքը, Արցախն այս ծանր իրավիճակից դուրս բերել»:
ՍԴՀԿ պատվիրակության անդամների կողմից ընդգծվել է վարչապետ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնած երկխոսության և փոխգործակցության կարևորությունը ի շահ հայրենիքի: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Արցախն անցնում են ծանր փորձությունների միջով, բայց կարևորն այն է, որ ընդհանուր ըմբռնում է ձևավորվել առկա մարտահրավերները հաղթահարելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու շուրջ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ արտախորհրդարանական ձևաչափով արդեն իսկ տեղի ունեցած երկու հանդիպումը, որոնցում ներգրավված է նաև ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպությունը, վկայում են այդ ձևաչափի գործուն լինելու մասին և շարունակական բնույթ են կրելու:
Վարչապետը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, միջուկային բժշկության և մի շարք այլ ոլորտների ակտիվացման հեռանկարների շուրջ, խոսել զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մասին:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...