Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներից հացահատիկի միջին բերքատվություն է սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներից հացահատիկի միջին բերքատվություն է սպասվում

19:47 11.08.2021

Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներում  աշնանացան ցորենի բերքահավաք է: Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում բերքահավաքի այս տարվա ցուցանիշները գոհացնող չեն, հույսը բարձրադիր հողերից ստացած բերքն է։ Երաշտային պայմանները Աշոցքի բերքառատ հողերի վրա  ևս ազդեցություն ունեցել են:

Կոմբայնը քաղում է, հողօգտագործողը բերքի որակն է տեղում ստուգում։ Հողատերը իր ցանքատարածքի այս տարվա բերքի քանակից է դժգոհ, բայց ոչ որակից։ Ամեն տարի իր հողից ստացած ցորենը և՛ սերմացու է պահել, և՛ վաճառել է։ Այս տարի ստացել է այնքան, որ կբավարարի միայն սերմացուի։ Այս տարի մեկ հեկտարից 2 տոննա ցորեն է ստացել, այնինչ անցած տարվա հացքաղին նույն դաշտից 4 տոննա է տարել։

«Աշոցքում  ամեն տարի օգոստոսի 15-ից է սկսվել բերքահավաքը։ Հիմա բերքը հասել է ու պիտի քաղել, հակառակ դեպքում կարող է թափվել, հիմա էլ վախենում ենք հանկարծ կարկուտ չտեղա։ Ցորենի բերքն ամեն տարի եղել է մինչև 40 ցենտներ, հիմա հազիվ 25 ցենտներ ենք հավաքում մեկ հեկտարից, ավելին չկա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշոցքի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սողոյանը։

Ընդհանուր առմամբ՝ միջին բերքատվություն մարզի բարձրադիր գոտիների հողերն ապահովում են։ Աշոցքի 11 բնակավայրերում 7000 հա վարելահողերից 600 հա հացահատիկ, 2500 անասնակեր է մշակվում ամեն տարի։ Մինչև ամսվա վերջ ցորենի բերքի արդյունքներն ավելի հստակ կլինեն, իսկ մնացած հացահատիկային մշակաբույսերի քաղն ավելի ուշ կսկսեն։

Գյուղատնտեսները հույս ունեն, որ մարզի ցածրադիր գոտիների նվազ բերքը կլրացնեն Աշոցքի ու Ամասիայի ակնկալվող ցուցանիշի հաշվին, ինչը չի ստացվի անասնակերի դեպքում։ Դաշտերի մի մասն հնձել են, մնացածում հողագործները չեն  պատրաստվում խոտհունձ անել, նվազ աճի պատճառով կոմբայնով հնարավոր չէ խոտքաղ անել։

Օգոստոսի վերջին գյուղատնտեսության վարչությունը կամփոփի մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներից և խոտհարքներից ստացած բերքի ցուցանիշները։ Երաշտային պայմաններից տուժած հողատարածքները մոտ 3000-4000 հեկտար են կազմում։ Չորային եղանակներից բացի, այս տարի մարզի տասնյակ համայնքների հողերի բերքը վնասվել է ոռոգման ջրի բացակայության պատճառով։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP