Գյումրիի քաղաքապետարանն ու բնակիչը վիճարկում են տնամերձ հողակտորի օտարման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Գյումրիի քաղաքապետարանն ու բնակիչը վիճարկում են տնամերձ հողակտորի օտարման հարցը

18:40 11.08.2021

Ինչպես են Գյումրիում հողատարածքները օտարվում, և արդյոք գոյություն ունի տնօրինման վաղեմության ժամկետ ասվածը՝ հողերի համար…

Այս հարցերը վիճահարույց են դարձել քաղաքապետարանի և Թբիլիսյան խճուղի 2/24 տան բնակիչների միջև: Տան կից հողամասը բնակիչը մի քանի տասնամյակ է օգտագործում է՝ առանց հատկացման փաստաթղթերի և հիմա պահանջում է ուղղակի վաճառքով իրեն հանձնել, իսկ քաղաքապետարանն այն աճուրդի է դրել: Բնակիչը տարածքը տնօրինելու և խնամելու փաստերն է ներկայացնում, իսկ քաղաքապետարանը՝ հողերի օտարման կարգը, որոնք իրար հակասում են:

Զաքարյանների տունը 1915-ից հետո է կառուցվել Թբիլիսյան խճուղում: Տունը կառուցել են, տարածքի հողամասն էլ վարել, ցանել, մշակել: Տարիների ընթացքում բանջարանոցը այգու են վերածել: Տունն ու այգին ժառանգաբար փոխանցվել են Զաքարյանների երրորդ սերնդին: Այստեղ հիմա տիկին Գոհարն է ապրում: Տունը տարիներ շարունակ ինքնակամ շինություն է համարվել, օրինականացվել է միայն 2011 թվականին, երբ Զաքարյանները դիմել են տասնամյակներով իրենց տնօրինածը սեփականաշնորհելու համար: Տունը սեփականաշնորհվել է, այգին մնացել է առանց փաստաթղթավորման:

«Տունը սեփականաշնորհվել է, բայց այգին՝ 500 մետր քառակուսի, մնացել է: Դիմել եմ պատկան կառույցներին, որ որպես իմ տնամերձ հողակտոր ուղղակի վաճառքով  գնեմ, բայց  ինձ մերժել են՝ ասելով, որ հողակտորները օտարվում են աճուրդով: Նման ու շատ ավելի մեծ տարածքներ կան նաև հարևան տներում, որոնք սեփականաշնորհված են, իսկ մեզ չեն թույլատրում սեփականաշնորհել: Երևի պատճառը մաքսատունն է, որը հարևանությամբ է գտնվում: Դրա համար էլ այս հողակտորի 1 մետր քառակուսին դարձել է ոսկի: Ասում են՝ պետք է աճուրդի մասնակցեք, բայց ինչպես ես կարող եմ աճուրդով հող գնել, երբ իմ եկամուտն այս ծառերից ստացված բերքն է ապահովում»,- Shantnews-ին ասել է  տան բնակչուհին՝ Գոհար Զաքարյանը:

 

Այս տարվա ապրիլին է դիմել քաղաքապետարան՝ հողամասն իրեն վաճառելու առաջարկով: Ըստ տանտիրոջ, սկզբում քաղաքապետարանում դեմ չեն եղել իր առաջարկին, բայց հետո քաղաքաշինության բաժնում մտափոխվել են ու աճուրդի ներկայացրել հողամասը: Աճուրդ՝ նշանակում է, որ հողատարածքը գնելու հավակնորդներ, բացի տանտիրոջից, էլի կան: Այս դեպքում հողամասի մեկ քառակուսի մետրի գինը շատ ավելի բարձր կլինի:

Երեք շարքով տնկված ծառերը 500 քառակուսի մետր տարածք են զբաղեցնում: Այն տնամերձի շարունակությունն է, բայց տանը կից չի համարվում: Քաղաքի գլխավոր ճարտարապետը բացատրում է՝ հողակտորն առանձին գույքային միավոր է, որն ուղղակի վաճառքով օտարել չեն կարող, թեկուզ և տանտերը երկար տարիներ տնօրինել է: Կան բացառություններ, որոնց տվյալ հողամասը չի պատկանում:

«Կառավարության որոշմամբ սահմանված են այն դեպքերը, երբ հնարավոր է ուղղակի վաճառքով օտարել հողամասը: Դա այն հողակտորներն  են, որտեղ այլ կառուցապատում հնարավոր չէ, կամ կից են պատուհաններին, կամ խախտվում են սեփականատիրոջ իրավունքները: Այս հողակտորը չի պատկանում նշված ցանկին: Քաղաքապետարանն  օրենքով սահմանված կարգով ներկայացրել է աճուրդի: Աճուրդն արդեն կայացել է, ինչի մասին տանտերը պետք է որ տեղեկացված լիներ, քանի որ այն ժամանակ, երբ նրա տունն ու հողամասը տարանջատվել են, տեղյակ է պահվել, որ տվյալ հողակտորը աճուրդով է օտարվելու,  որովհետև առանձին գույքային միավոր է»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Այսինքն՝ ուղղակի վաճառքով կարող են օտարվել միայն այն հողերը, որոնք տանը շատ մոտ են ու փոքր մակերես են զբաղեցնում, այլ շինություն հնարավոր չէ կառուցել: Տվյալ դեպքում խոսքը բավական մեծ տարածքի մասին է, որի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 3 տարիներին է առաջացել:

Մի ժամանակ քաղաքի ծայրամաս համարվող ու գրեթե ամայի տարածքը հիմա մաքսատան հարևանությամբ է: Ու մինչ բնակիչը ուղիղ վաճառքով տարածքն իրեն հանձնելու առաջարկն է ներկայացնում, պարզվում է՝ հողակտորի համար աճուրդ է հայտարարվել, այն արդեն կայացել է, ու տարածքը սեփականատեր ունի:

Տարածքը կառուցապատման համար է հատկացվել: Իսկ բերքատու ծառերի տեղում հասարակական նշանակության օբյեկտ է կառուցվելու, այս մասին գլխավոր ճարտարապետն է ասում: Իսկ Գոհար Զաքարյանը պատրաստվում է հողատարածքի աճուրդով օտարումը վիճարկել իրավական ճանապարհով:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP