Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

18:19 11.08.2021

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսին 12-ին, հանրապետության բոլոր մարզերում նախատեսված են միջոցառումներ՝ քայլերթեր, սեմինարներ, համերգներ, երիտասարդներին հուզող հիմնախնդիրների քննարկում-հանդիպումներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս միջոցառումների էպիկենտրոնը լինելու է տարվա երիտասարդական մայրաքաղաքը՝ Կապանը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը՝ ներկայացնելով գերատեսչության այս տարվա նախաձեռնությունները:

Գ. Մամիկոնյանի խոսքերով՝ Երիտասարդության միջազգային օրվա հետ կապված հանրապետությունում բոլոր մարզերում անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ. «Այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, բայց չենք մոռացել մյուս մարզերի, մեծ ու փոքր համայնքների մասին: Հետպատերազմական շրջանում և դեռևս կորոնավիրուսի համավարակի պայմաններում նախաձեռնել ենք այնպիսի ծրագրեր, որոնք երիտասարդությանը և՛ կհետաքրքրեն, և՛ նրանց ու պետության առջև ծառացած խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ առաջարկելու հնարավորություններ կտան:

«Լոֆթ» կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանն ասել է, որ նմանատիպ բովանդակությամբ միջոցառում անցկացվելու է նաև իրենց կենտրոնում, որտեղ հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ 4 ուղղությամբ կծավալի բաց քննարկում՝ ներուժի, հնարավորությունների ու հիմնախնդիրների մասին: Ա. Համբարձումյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍՆ-ին համագործակցության համար, նշել է, որ սպասվող քննարկմանն արդեն գրանցվել է 200-ից ավելի երիտասարդ:

«Մեզ համար սա պարտավորեցնող և ուրախալի միջոցառում է: Ակնկալում եմ, որ վաղը կդրվի այն հիմքը, որի շնորհիվ կարողանալու ենք հետագայում առավել ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը: Քննարկումն անցկացվելու է 4 թեմայով՝ «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն», «Երիտասարդների համաչափ սոցիալական զարգացում», «Երիտասարդության զբաղվածություն. բուհից մինչև գործատու», «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության»: Առանձնացնելով այս թեմաները՝ մենք ցանկանում ենք երիտասարդների հետ զրուցել, նրանցից լսել ոլորտում առկա խնդիրների, հնարավորությունների, լուծումների մասին»,- ասել է Ա. Համբարձումյանը՝ վստահություն հայտնելով, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը կլինի ի շահ երիտասարդության:

Ըստ Գ. Մամիկոնյանի՝ քննարկումը, որին ներկա է լինելու նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարության և երիտասարդների միջև երկխոսության հնարավորություն է ստեղծում:

«Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը լրամշակման փուլում է: Այս բաց քննարկումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ տեսնելու՝ կա՞ն խնդիրներ, թեմաներ, որոնք ուշադրությունից վրիպել են: Ռազմավարությունը պետք է լինի տվյալ պահի լավագույն փաստաթուղթը, որի իրականացումը ստանձնելով՝ պետությունը կլուծի երիտասարդության առջև ծառացած խնդիրները: Երիտասարդները ոչ թե նման միջոցառումների ձևական մասնակիցներն են, այլ դրանց տերը, իրականացնողը, բովանդակություն բերողը և հարստացնողը»,- ասել է Գ. Մամիկոնյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍՆ-ն շարունակաբար ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր երիտասարդության հետ կառուցողական երկխոսություն ունենալու համար:

Նա խոսել է նաև ռազմավարության թիրախային ուղղությունների մասին:

«Առաջնահերթ է երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` առկա ներուժի իրացման հնարավորությունների ընդլայնման, հանրային կյանքում երիտասարդների դերակատարության բարձրացման համար: Հաջորդ նպատակը երիտասարդությանն առնչվող ոլորտների, քաղհասարակության և նախարարության միջև համագործակցության ձևավորումն ու զարգացումն է, որի արդյունքում կշահի երիտասարդը, և երրորդ՝ սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը գործընթացներում: Սա ենթադրում է Արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից անմիջականորեն ներազդված երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը»,- ասել է Գ. Մամիկոնյանը և եզրափակել, որ ռազմավարությունն առաջարկելու է այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն ազատ, կիրթ, երջանիկ և պետականակիր երիտասարդներ ձևավորելու համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP