20:21 12.08.2021
Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Հայրենի քաղաքից հեռու, բայց հայրենի քաղաքի համար քանդակների լավագույն գործերն է արել, իսկ դրանք Գյումրիի կենտրոնական հատվածներում են տեղադրված։ Ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է։
Այն քանդակագործը նվիրել է քաղաքին՝ 88-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ։ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի բացման արարողությանը հեղինակը ներկա էր։ Մոսկվայում է քանդակել, հետո տեղափոխել Գյումրի։ Արվեստագետի Գյումրի գալու առիթները գրեթե միշտ եղել են քաղաքին նվիրած քանդակների տեղափոխումը։
Ֆրիդ Սողոյանի ստեղծագործական ոճն ու մտածողությունը միշտ տարբեր են եղել, դիմանկարներն ավելի կենդանի ու իրական։ Նման ոճի մեջ Մոսկվայում ծնված, բայց Գյումրիի համար արված քանդակներից մեկը «Դուդուկահարի» արձանն է, որում ամփոփված է մշակույթով ապրող գյումրեցու ընտանիքը։
Բագրատունյաց պուրակում տեղադրված «Վերածնունդ» հուշարձանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն է բացվել՝ 2015 թվականին։ Այն հեղինակի վերջին գործն է հայրենի քաղաքի համար։ Քանդակագործի աշխատանքները տարբեր երկներում են, ՌԴ մի քանի քաղաքներում։ Մոսկվայի իր արվեստանոցում եղած հարյուրավոր քանդակների մի մասը շուտով հնարավոր կլինի տեսնել Գյումրիում։ Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել քանդակագործի որդիները՝ Վահե և Միքայել Սողոյանները։ Քաղաքային գրադարանի, Համբարձումյան 35 հասցեի նախկին շենքը, քանդակագործի հուշատուն-ցուցասրահ հիմնելու նպատակով հատկացվել է Սողոյան որդիներին։
Շենքում հիմա կոսմետիկ նորոգումներ են։ Մինչ այս քաղաքային գրադարանն էր, իսկ ավելի շուտ ու մինչև 88 թվականը գործել է որպես մանկապարտեզ։ Երկրաշարժից հետո մի մասը բնակեցվել էր։ Շենքում հաճախակի քարաթափումներ էին, տանիքի փլուզումներ, կառույցն ավելի շատ վնասվել է խոնավությունից։
Կոսմետիկ նորոգումները շինարարը կավարտի մեկ ամսից։ Աշխատանքների ավարտից է կախված քանդակագործի աշխատանքների տեղափոխումը Գյումրի, որը իրականացնելու են որդիները։ Հոր կյանքի վերջին տարիների երկու տասնյակից ավելի լավագույն գործերը, որոնք նվեր կլինեն այս քաղաքին, մշտական ցուցադրության կներկայացվեն հուշատուն-ցուցասրահում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...