15:55 12.08.2021
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներին, և ընդ որում, խոսքը ոչ թե նոր 2 տոկոսի մասին է, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման: Նախարարի գնահատմամբ՝ այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Ուստի, համայնքին հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի: Նախագծով նախատեսվում է նաև ավագանու դերի մեծացում, քանի որ մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը, նախարարի խոսքով, կբարձրացնի գումարները ծախսելու հասցեականությունը և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, օրինակ, համայնքապետի աշխատասենյակի վերանորոգմանը: Հաշվետվությունը պետք է հրապարակվի ՏԻՄ և մարզպետարանի կայքէջերում՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն:
Որոշման նախագծի առնչությամբ վարչապետը ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Պարոն Սանոսյան, Դուք ասացիք փոքր գումար: Այնուամենայնիվ, նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 մլն դրամի մասին է, և եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ հիմա ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք և հաշվի առնենք, որ մետաղների գները, կանխատեսումներով, շարունակաբար բարձրանալու են, նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ: Որովհետև եկեք նկատի ունենանք, որ համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: Եթե չեմ սխալվում, խոսքը 23 համայնքի մասին է, 23 համայնք են ազդակիր: Հիմա նաև սուբվենցիոն համակարգով շատ կարևոր մեխանիզմ ենք գործարկել և երբ լրատվությանը հետևում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհներ 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել, նորոգվում են: Այնպես որ, կարծում եմ՝ մեխանիզմն ավելի կարևոր է: Այլ բան, որ մենք պետք է ընդհանուր, ինչպես Դուք նշեցիք, հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ համայնքներին»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետական համակարգում աշխատասենյակների նորոգման հետ կապված դիտարկմանը. «Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք անում, որ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց դա նաև պետք չէ բացարձակեցնել: Այսինքն՝ մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է աշխատեն քարուքանդ կաբինետներում: Այստեղ բացարձակապես պետական պաշտոնյայի կոմֆորտն ապահովելու մասին չէ խոսքը, չնայած դա էլ կարևոր է՝ թե որքանով է աշխատանքային միջավայր ձևավորված, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Այստեղ ես շատ կարևոր եմ համարում պետականության նկատմամբ քաղաքացու ընկալումը: Այսօր մենք, իմիջիայլոց, այդպիսի խնդիր ունենք դատական և պետական մյուս համակարգերում: Այլ բան, որ, այո, պետք է, և, ցավոք, լինում են պաշտոնյաներ և կառույցներ, ովքեր չափից են կենտրոնացած լինում կաբինետ նորոգելու և այս կարգի այլ ատրիբուտիկայի վրա: Նկատի ունեմ՝ եկեք այդպես նեգատիվ չդնենք՝ կաբինետը նորոգվեց, ուրեմն հանցավոր գործունեություն է: Ի վերջո, մենք պետական գույք հանդիսացող շենքերում ենք աշխատում, և դա մեր սեփականությունը չէ: Այդ գույքը պետք է պահպանվի, խնամվի, որպեսզի չգա մի օր, երբ ինչ-որ մի կառավարություն պարզի, որ ավերակներից պետական շենքերը փրկելու համար միլիարդավոր դրամներ պետք է ծախսվեն»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ նախագծի ընդունմամբ ևս մեկ գործնական քայլ է կատարվելու տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ. ինստիտուցիոնալ հենքով կարգավորում է տրվելու, և համայնքն ունենալու է տեսանելի եկամուտներ, որոնք ուղղվելու են համայնքի զարգացմանը:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...