«Արձանն ինձ չի համոզում». Հաղթանակ Շահումյանը՝ Արամ Մանուկյանի արձանի էսքիզի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

«Արձանն ինձ չի համոզում». Հաղթանակ Շահումյանը՝ Արամ Մանուկյանի արձանի էսքիզի մասին

10:46 05.02.2018

«Ես դեմ եմ, որ առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի նման արձան տեղադրվի Երևանի կենտրոնում: Այն ինձ չի համոզում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քանդակագործ Հաղթանակ Շահումյանը: Քանդակագործն եղել է արձանի մրցութային հանձնաժողովի կազմում: Նա նշում է, որ նիստերի ժամանակ իրենք քանդակի նման էսքիզի չեն հանդիպել: Քանդակագործը նկատում է` հաղթող ճանաչված քանդակագործ Դավիթ Մինասյանի կողմից այլ էսքիզ է ներկայացված եղել, որից բացակայել է դրոշը: Ըստ նրա` այս մեկը տարբերվում է հաղթած էսքիզից: Շահումյանն առաջարկում է չշտապել և տեղադրման համար նախատեսված օրը մի հուշաքար դնել և արվեստագետին ժամանակ տալ պրպտելու և ավելի հաջող տարբերակ գտնելու համար: Քանդակագործը նշում է նաև, որ վերջին շրջանում մեր քաղաքում անհաջող քանդակների շարք է տեղադրվում:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարցն ընդգրկված է փետրվարի 13-ին տեղի ունեցող Երևանի ավագանու նիստի օրակարգում: Քաղաքապետարանը մայիսի 28-ին առաջին հանրապետության ստեղծման հարյուր ամյակի առթիվ Մանուկյանի արձանը տեղադրել Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […] ...

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

20:07 17.05.2024

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […] ...

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

19:14 17.05.2024

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

18:52 17.05.2024

Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած […] ...

BACK_TO_TOP