20:20 15.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ ոստիկանները լքել են դեպքի վայրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով, որի ընթացքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին նկատել են «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին և շարունակել է ընթացքը:
Ոստիկանները, իրացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ոստիկանական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան՝ շարունակելով պահանջել կանգնեցնել այն, ինչին ի պատասխան` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարունակել է արագ երթևեկել և Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Ոստիկանության ծառայողները փորձել են օգնություն ցուցաբերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք անձանց, որոնցից երկուսը չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայի սրահից, իսկ երրրոդը կարողացել է իր ուժերով դուրս գալ:
Այդ ընթացքում դեպքի վայրին են մոտեցել հարակից գյուղերի բնակիչներ և մեկ այլ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենա. հավաքվածները, քաշքշելով և հայհոյելով, հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով վերջիններիս, ինչպես նաև կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները կապի միջոցով օգնության են կանչել հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներին: Վերջիններս ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով շտապել են դեպքի վայր, սակայն ճանապարհին ավտոմեքենան խափանվել է, ինչի պատճառով դեպքի վայր են հասել այլ մեքենայով, իսկ երբ վերադարձել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի մոտ, հայտնաբերել են ավտոմեքենան հրկիզված վիճակում:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահաց անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ է, մյուսը՝ Վանաձոր քաղաքի, իսկ երրորդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված երրորդ անձի, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...