18:38 19.08.2021
Հայ-վրացական սահմանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա: Այսպիսի եզրակացության են եկել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները, որոնք վերջին օրերին հետևում են օջախային գոտում տեղի ունեցող երկրաշարժերին: Հիշեցնենք՝ 3 օր առաջ՝ օգոստոսի 16-ին, Բավրայի հատվածում 4,5 մագնիտուդ կամ 6 բալ ուժգնության երկրաշարժ տեղի ունեցավ: Ցնցումները զգացվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում:
Դրան հաջորդեցին ևս մի քանի ցնցումներ, որոնք թեև ուժգնությամբ ավելի թույլ էին, սակայն խոսում են օջախային գոտու ակտիվության մասին: Ընդհանուր առմամբ՝ Ջավախքի օջախային գոտին, ըստ մասնագետների, տարածաշրջանում ամենաակտիվն է:
Սեյսմիկ ուսումնասիրությունները պարզել են, որ օջախային գոտում անոմալ երևույթներ չկան: Այսինքն՝ մասնագետները իրար հաջորդող ցնցումներն ուժեղ երկրաշարժի նախանշան չեն համարում:
«Ունենք ընդգծված 2 տարածաշրջան, որտեղ երկրաշարժերի հավանականությունը մեծ է: Մեկը Սպիտակի օջախային գոտին է, երկրորդը, որ միշտ եղել է Կովկասում ամենաբարձր սեյսմիկ ակտիվություն ունեցողը, Ջավախքի գոտին է: Գրանցվող երկրաշարժերը Ջավախքի գոտուն բնորոշ գործընթացներ են, արտառոց բան չկա: Լինում է մի ժամանակահատված, երբ երկրաշարժերի քանակը նվազում է, ուժգնությունը՝ պակասում: Բայց լինում է ժամանակահատված՝ օրինակը վերջին 10-15 օրը, այս հատվածում երկրաշարժերի քանակը շատացել է և ուժը բավական բարձրացել է: Նախապայմաններ կան, որ անհանգստանալու կարիք չկա: Առաջինը, որ Սպիտակի և Ջավախքի գոտիներին բնորոշ գործընթացներ են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հավանականությունը, որ կլինի շատ ուժեղ երկրաշարժ, բացառվում է»,- SHANTNEWS-ին ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:
Թույլ ու քանակով շատ երկրաշարժերը, ըստ մասնագետների, լիցքաթափում են օջախային գոտին: Դրա համար էլ ուժեղ երկրաշարժի հավանականությունը բացառում են: Ջավախքի օջախային գոտում մի քանի օր ցնցումները շարունակվում են: Միշտ ուժեղ երկրաշարժին հաջորդում են հետցնցումները: Տվյալ դեպքում՝ մասնագետները հարյուրավոր թույլ հետցնցումներ են գրանցել, որոնք օջախային գոտու սահմանակից բնակավայրերում չեն զգացվում: Բայց գրանցվել են նաև հետցնցումներ, որոնց ուժգնությունը 4-5 բալ է կազմել:
Տվյալները սեյսմիկ ծառայությունը ստանում է 15 կայաններից: Դրանց համադրությամբ ստանում են տեղեկություն ստույգ էպիկենտրոնի մասին: Վերջին օրերին գրանցվող ցնցումները մեկ էպիկենտրոնային գոտում չէ, որ գրանցվում են:
«Եթե համեմատենք անցած տարվա հետ, ցնցումները օջախային գոտում շատ են: Սկզբից Բավրայի մոտ պարսեր տեղի ունեցան, ինչը նշանակում էր, որ ինչ-որ մի տեղ երկրաշարժ պիտի տեղի ունենա: Պարսը դա նույն կետում, նույն կարգի մագնիտուդով երկրաշարժերն են: Էպիկենտրոնային գոտին միգրացիայի է ենթարկվում։ Մեկ Ջավախքն է՝ հայ-վրացական սահմանը, մեկ էլ Դմանիսի շրջանն է, որը նույնպես ակտիվ է, նաև Բավրայի օջախն է»,- SHANTNEWS-ին ասել է սեյսմաբան Հեղինե Սարգսյանը:
Այս հատվածում ընդգծված սեյսմիկ ակտիվություն է: Այսինքն՝ ցնցումներ պարբերաբար եղել են ու շարունակելու են գրանցվել, այնպես, ինչպես Սպիտակի օջախային գոտում: Այստեղ 33 տարի անց դեռ հետցնցումները շարունակվում են: Սպիտակի օջախային գոտում մինչ օրս 14 հազար հետցնցում է գրանցվել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...