2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների մասնակցությամբ նախատեսվում է ձևավորել հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների մասնակցությամբ նախատեսվում է ձևավորել հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

16:21 19.08.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հենակներով ֆուտբոլ սպորտաձևի առանձնահատկությունները և քննարկվել տղաների ներգրավվմամբ ազգային հավաքական ձևավորելու հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով վերջիններիս պատերազմի ընթացքում դրսևորած կամքի համար՝ Խոակին Կապառոսը նշել է՝ պատերազմի օրերին դաշտում կռվող տղաներն են եղել հավաքականի մոտիվացիայի աղբյուրը, ինչի շնորհիվ էլ խաղադաշտում դրական արդյունքներ են գրանցել։

«Դուք երիտասարդ եք և պետք է միշտ լավատես լինեք։ Պետք է կամքի ուժ ունենալ և բոլորին ցույց տալ, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Մեր հասարակությունը պարտք է ձեզ, և ձեզ պետք է տրվի բոլոր հնարավորությունները երջանիկ զգալու համար»,- նշել է Կապառոսը։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր խոսքում կարևորել է պատերազմի մասնակիցների առողջության վերականգնմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծումը։

«Թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո նախարարությունն անում է ամենը՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած տղաներին բնականոն կյանք վերադարձնելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում վերջիններիս բազմաֆունկցիոնալ աջակցող միջոցներով ապահովելու համար։ Այս համատեքստում կարևորում ենք նաև սպորտի միջոցով առկա խնդիրները շրջանցելու հեռանկարը։ Շատ կարևոր է վերջիններիս հնարավորություն ընձեռել նախընտրելի սպորտաձևում ինքնադրսևորվելու համար»,- նշել է նախարարն ու կոչ արել 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած, վիրավորում ստացած և սպորտով հետաքրքրված բոլոր տղաներին միանալ նախաձեռնությանն ու ընդգրկվել հենակներով ֆուտբոլի ձևավորվելիք թիմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս, կարևորելով սպորտի դերն, ընդգծել է՝ «ֆուտբոլը բոլորի համար է» հայտնի կարգախոսի կարևորությունը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք ֆուտբոլային թիմը հաջողություններ կարձանագրի։

Կապառոսի նախաձեռնությամբ՝ Տոկիոյում պարալիմպիկ խաղերի երկու մասնակիցներ՝ թենիսիստ Դանիել Կավերզասկին և լողորդ Թերեզա Պերալեսը հանդիպման ընթացքում տեսաուղերձով դիմել են տղաներին և սեփական օրինակով վստահեցրել՝ նպատակ ունենալու դեպքում անհնարինը դառնում է հնարավոր։

Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)

Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят, в помещении и текст «E EA7 N8 mlsa.am»)

Возможно, это изображение (4 человека, люди сидят, в помещении и текст «mlsa.am»)

Возможно, это изображение (2 человека, напиток, в помещении и текст «mlsa.am ns»)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, борода, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)

Возможно, это изображение (10 человек, люди стоят, в помещении и текст «mlsa.am»)

Возможно, это изображение (5 человек, борода, люди сидят, в помещении и текст «mlsa.am»)

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Возможно, это изображение (3 человека, борода, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (4 человека, люди стоят, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и люди стоят)

Возможно, это изображение (один или несколько человек, в помещении и текст «best PEUGEO1 mlsa.am активация активацияшіnԁошѕ Windows чтобы раздел "параметры" активировать Windows, перейдите 0:03:27»)

Возможно, это изображение (3 человека, люди сидят, в помещении и текст «mlsa.am»)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP