21:56 19.08.2021
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ: Այս մասին գրել էՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:
Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև Կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:
Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:
Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են:
Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։
Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:
Չնայած դրան, Դատապարտյալների հիվանդանոց Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի այցի ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:
Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:
Պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործող ազատությունից զրկված անձինք չեն մեկուսացվում հիմնարկի կարանտինային բաժանմունքում և անմիջապես տեղաբաշխվում են համապատասխան բաժանմունքում:
Անթույլատրելի է, որ կարանտինային բաժանմունքը շահագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, ինչի հետևանքով նաև չի ապահովվում քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց՝ 14-օրյա կանխարգելիչ մեկուսացումը։
Այցի պահին կարանտինային բաժանմունքում պահվել է կալանավորված անձ, որը մեկուսացված է եղել տևական ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտի մուտքի հարևանությամբ տեղադրվել է սանիտարական մշակման տնակ, որն ապահովված է ջրամատակարարմամբ, կոյուղով, լոգարանով, լվացարանով և այլ անհրաժեշտ պարագաներով՝ բժշկական անձնակազմի մուտքի և ելքի ժամանակ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն այցի պահին արձանագրվել է, որ այն չի շահագործվում:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման կապակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տարածք մուտք գործելիս ջերմաչափում և կանխարգելիչ այլ միջոցառումներ չեն իրականացվում:
Ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումները պարբերական բնույթ չունեն: Ազատությունից զրկված անձինք ջերմաչափվում են՝ ըստ անհրաժեշտության և բժշկական ցուցումի:
Հիմնարկի տարածքում թերություններով են իրականացվում նաև վարակի կանխարգելման այլ միջոցառումներ: Այսպես, այցի ընթացքում արձանագրվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական շենքում աշխատակիցների մեծ մասը դիմակներ չեն կրում, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, չի իրականացվում ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Դիմակներ չեն կրել (կամ կրել են ոչ պատշաճ ձևով) նաև բժշկական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:
Քրեակատարողական հիմնարկի որոշ բաժանմունքների միջանցքներում առկա չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ: ՔԿՀ-ի մուտքին հարակից և ռեժիմային գոտու պատերին ամրացված ախտահանիչ հեղուկով դիսպենսերները եղել են դատարկ:
Պարզվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական դիմակներ տրամադրվում են հիմնարկից դուրսբերման դեպքում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում) համալրված է եղել ախտահանիչ նյութերով, քլորով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայողներին դրանց հասանելիությանը, ապա նրանք օգտվելու հնարավորություն չեն ունեցել ստորաբաժանմանը հատկացված ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներից:
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աշխատակիցներին ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներով ապահովելու ուղղությամբ:
Քրեակատարողական հիմնարկի տարբեր բաժանմունքների միջանցքներում և բժիշկների աշխատասենյակներում փակցված են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական պաստառներ:
Ստորաբաժանումում առկա են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի արագ ախտորոշիչ թեստեր, որոնք օգտագործվել են՝ ըստ անհրաժեշտության: Առկա է եղել երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ չորս պացիենտի թթվածնով ապահովելու համար:
Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:
Դրանից բացի, Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վիճակի առնչությամբ Պաշտպանի մանրամասն արձանագրած խնդիրները և լուծման առաջարկները արտացոլված են նաև խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ (https://ombuds.am/…/de9d93e7fe42e0fb57562fdea702609e.pdf):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն հայտարարությունը հրապարակում է այն պատճառով, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակը նորից մտահոգիչ աճի միտումներ է ցույց տալիս երկրում:
Իսկ նկարագրված անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները ոչ միայն չեն ապահովելու վարակի արդյունավետ կանխարգելումը, այլ ստեղծում են վարակի տարածման ռիսկեր, առավել ևս, որ ներկայում կան բուժում ստացող մարդիկ:
Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում»,- գրել է Թաթոյանը:
23:12 21.06.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանԳավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...
23:01 21.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարարՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...