17:12 13.07.2018
Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ա. Կարապետյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...