Նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

15:28 20.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին նախարարությունից։

Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Մարզի ՋՕԸ-ների ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։

Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-ների ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

21:00 21.06.2025

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

BACK_TO_TOP