16:24 20.08.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։
Ինչպես հաղորդում են ՏԿԵ նախարարությունից, նախագծի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, որոնք ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում:
Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը և կհամապատասխանեն ընտրության չափանիշներին:
Նախագծի թիրախային խմբերն են բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակները, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։
2021 թվականի հունիսի 11-ին անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովը, որը կազմված է եղել ոլորտի փորձագետներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամփոփել է դրամաշնորհային մրցույթի գնահատումը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարձր տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն, որոնք համապատասխանել են մրցույթի պահանջներին, դրանք են՝ Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, FimeTech։
Ելնելով նախագծի պահանջներից՝ գործնական պրակտիկան իրականացնող ընկերությունը պետք է կազմակերպի փորձնակների հավաքագրումը և ապահովի արդյունավետ գործնական պրակտիկայի գործընթացը։
Այս պահին Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems ընկերություններում փորձնակների գրանցումը դեռ շարունակվում է։
Իսկ 4 ընկերություններում ՝ DataArt, The Gurus, Codics, FimeTech, հայտագրումն ավարտված է․ շուրջ 40 երիտասարդ արդեն իսկ սկսել է գործնական պրակտիկան։
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 100 փորձնակ, որոնք 6 ամիս տևողությամբ գործնական պրակտիկա կանցնեն 9 առաջատար տեխնոլոգիական ընկերություններում։
Գործնական պրակտիկայի ավարտին ընկերությունները պարտավորվում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):
Նախագծի հիմքում բաց և երկկողմանի վստահությամբ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է, որտեղ պետությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն, իսկ մասնավոր հատվածն ապահովում է գիտելիք, միջավայր, գործիքներ և աշխատանքի հնարավորություն: Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել ու աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և ոլորտային հմտություններ:
Ծրագրի մանրամասները և դիմելու ընթացակարգը ներկայացված են www.edu.hti.am կայքում։
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...
21:16 21.06.2025
Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպումԱնցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...