19:28 20.08.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ՝ oգոստոսի 19-ին և 20-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաթեթը շրջանառելուց զատ՝ նախարարությունը կարևորել է նախատեսվող փոփոխությունների քննարկման իրականացումն առավել լայն շրջանակի հետ։
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին և նախագծի հեղինակները։
Բացման խոսքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին սերտ համագործակցության և քննարկումներում ակտիվ ներգրավման համար։ Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմքում նախարարի տեղակալը կարևորել և ընդգծել է երեխայի լավագույն շահի ապահովումը․
«Նախարարության համար կարևոր է օրենսդրական դաշտը բարեփոխել այնպես, որ իրականացվող գործընթացները լինեն բոլորին տեսանելի և պարզ։ Մեր բոլորի խնդիրն է լուծել գործառնական մակարդակում առաջացող բացերը, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, Միասնական սոցիալական ծառայության և ոլորտային շահեկից այլ կառույցների շուրջ 100 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
ԱՍՀՆ Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրել է երեխաների հիմնահարցերի ոլորտում առկա հիմնախնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման գործընթացներին, ինչպես նաև ծնողական իրավունքներին, երեխաների՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման գործընթացներում առկա խնդիրներին, որոնք հիմք են հանդիսացել օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետ Դավիթ Թումասյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել առաջարկվող փոփոխությունները՝ միաժամանակ անդրադառնալով առաջիկայում փոփոխության ենթակա ենթաօրենսդրական իրավական ակտերին։
ԱՄՆ ՄԶԳ «Տվյալներ՝ ազդեցության համար» ծրագրի խորհրդատու Հասմիկ Ղուկասյանը մանրամասնել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնահարցերին առնչվող տեղեկատվական համակարգի նախագիծը, որն ապահովելու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումների կիրարկումը։
Ամփոփելով հանդիպումը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների մշտադիտարկման և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ևս ընդգծել է երեխաների իրավունքներին վերաբերող հարցերում նման լայնածավալ քննարկումների իրականացումն ու կայուն երկխոսության ապահովումը։
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...
18:50 21.06.2025
Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...