Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման այս տարվա պետական աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման այս տարվա պետական աջակցության ծրագիրը

19:37 21.08.2021

Կառավարությունը սուբսիդավորված գնով ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմացուներ է առաջարկում գյուղացիներին: Պարտադիր պահանջ է, որ գյուղացին աշնանացան մշակի 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա ու ցանք կատարի ամենաուշը մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: 1 հեկտարի հաշվով  գյուղացիական  տնտեսությունը առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Նախորդ տարիների համեմատ, ակնկալվում է, որ ծրագրի շահառուների թիվն ու սերմացուի պահանջարկը մեծ կլինեն, քանի որ երաշտի պատճառով հացահատիկի բերքն այս տարի նվազ էր, որից որակով սերմացու գյուղացիները առանձնացնել չեն կարողացել:

Տարին երաշտային էր, տեղումները քիչ էին, ոռոգման ջուրը՝ նույնպես, ինչի հետևանքով Շիրակի մարզի հացահատիկի դաշտերում մինչև 10 անգամ պակաս բերք է ստացվել: Հավաքածը որպես պարենային ցորեն ու գարի են օգտագործելու: Ամեն տարի իրենց բերքից նաև սերմացու էին առանձնացնում: Այս տարվա բերքահավաքի արդյունքը՝ քիչ ու նվազ հատիկները, որպես սերմացու ծառայել չեն կարող:

Միակ այլընտրանքն աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագիրն է: Մատակարարները սերմացու են ներկրել Ռուսաստանի Դաշնությունից: Սերմացուների ձեռք բերման գործըթացին մասնակցում է նաև կառավարությունը՝ սուբսիդավորելով 1 կգ էլիտա և առաջին վերարտադրության սերմացուի արժեքը, արդյունքում՝ մատակարարից գյուղացին գնելու է ավելի ցածր գնով:

«Առաջարկվում է էլիտա կամ առաջին վերարտադրության սերմերի տեսակներ՝ շուկայական գնի 30%-ի սուբսիդավորման կամ փոխհատուցման տարբերակով: 1 կգ սերմացուի փոխհատուցման կամ սուբսիդավորման չափը կկազմի 70 դրամ: Արդեն սուբսիդավորված գինը էլիտա տեսակի համար կազմում է նվազագույնը 180 դրամ, իսկ առաջին վերարտադրության համար՝ 160 դրամ»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Վարձելյանը:

Գյուղացիները նշում են՝ սերմացուի ընտրության հարցում կարևորում են ոչ այնքան գինը, որքան որակը: Այս տարի գարնանը նույն ծրագրով գարու սերմացու էին գնել ու ընդհանրապես բերք չեն ստացել: Հետո պարզվել է, որ տվյալ սերմացուն Շիրակի մարզի պայմաններին հարմար չէր:

«Ռուսական սորտի սերմացուներ են: Շահառուն՝ ինքն, արդեն գիտի, թե որ սորտի սերմացուն պետք է ցանի: Կկապվի մատակարարի հետ, կընտրի իր սերմացուն: Մինչև սերմացուն մատակարարից ձեռք բերելը, շահառուն կարող է  իր սեփական միջոցներով փորձաքննություն իրականացնել ծլունակության վերաբերյալ»,- ասել է Արամ Վարձելյանը:

Այսինքն, գյուղացիներին առաջարկում են ներկրված սերմացուի փոքր քանակություն վերցնել, ծլունակությունը ստուգել, հետո նոր մեծ խմբաքանակ գնել: Սերմացուների տեսակն ու մատակարարների ցանկը էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է: Թե որ մատակարարից ու որ տեսակի սերմացուն են գնելու, ընտրությունը թողնված է գյուղացուն:

Անցած տարի Շիրակի մարզում 14.945 հեկտար հացահատիկ է մշակվել, իսկ սերմացուի պահանջարկը կազմել է 1200-1500 տոննա: Հաշվի առնելով, որ գյուղացիական տնտեսություններն ընդհանրապես սերմացու չունեն, ակնկալվում է, որ այս տարի մարզում ավելի մեծ պահանջարկ կլինի: Սերմացուի վաճառքն արդեն մեկնարկել է: Գյուղացիները մատակարարին ու սերմացուն ընտրելու ժամանակ ունեն մինչև նոյեմբերի 1-ը:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP