Արցախից Շիրակի մարզ տեղափոխված քամանչահարը մտադիր է ազգային նվագարանի դասեր անցկացնել Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Արցախից Շիրակի մարզ տեղափոխված քամանչահարը մտադիր է ազգային նվագարանի դասեր անցկացնել Գյումրիում

20:43 25.08.2021

45 տարի տարբեր բնակավայրերում ու ուսումնական հաստատություններում քամանչայի դասեր է տվել Հակոբ Խալաթյանը, ով 70-ականներին Հայաստանում քամանչայի բաժնում սովորող միակ ուսանողն է եղել: Հետագա տարիներին ուսանել է հայտնի երաժիշտների մոտ, ապա ինքն է դարձել քամանչայի դասատու: Վերջին 4 տարիներին նրա գործուղման հասցեն Արցախն էր՝ Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցները: 44 օրյա պատերազմից հետո քամանչահարը Շիրակի մարզ է տեղափոխվել՝ այստեղ բնակվելու և կրկին դասավանդելու հստակ որոշմամբ:

Քամանչան ու քամանին Հակոբ Խալաթյանից անբաժան են արդեն 45 տարի: Խնամքով, ամեն մեկն իր հատուկ արկղում փաթեթավորված երաժշտական գործիքներն իրենց տիրոջ հետ հարյուրավոր կիլոմետրեր են անցել՝ քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ: Հերթական անգամ գործիքներն արկղից հանում է դրանց պատմությունն ու հնչողությունը երիտասարդներին ներկայացնելու համար: Նախ պատմում է, թե ինչպես է ինքը երիտասարդ տարիքում սիրահարվել լարային նվագարաններին: Չի խանգարել անգամ այն, որ այդ տարիներին ընդամենը մեկ ուսումնական հաստատություն կար, որտեղ կարելի էր քամանչա սովորել:

70-ականներին քամանչայի բաժնի միակ ուսանողը քամանչայով ոչ միայն աշուղական ստեղծագործություններ էր կատարում: Դա այդ ժամանակ փորձարարական էր համարվում, բայց երիտասարդ երաժիշտն ապացուցեց, որ քամանչայով հնարավոր է ռոմանսներ ու անգամ դասական ստեղծագործություններ կատարել:

Ժողովրդական նվագարանների վարպետին հրավիրել են դասավանդելու մի շարք երաժշտական ուսումնական հաստատություններում: 2017-ից Արցախում էր ապրում ու աշխատում: Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցների տասնյակ պատանիների է փոխանցել սերը դեպի աշուղական նվագարանները:

«Գնացի Շուշի՝ արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, Ստեփանակերտում ևս երաժշտական դպրոցում ու  քոլեջում դասավանդեցի, նաև օրկեստրում էի նվագում: Այսինքն 5 տեղ: Որտեղ ուղարկում էին, ես չէի հրաժարվում, գնում էի: Ամեն օր Շուշիից իջնում էի Ստեփանակերտ: Մեկ աշակերտ ունեի, որի դասերը դպրոցում երկրորդ հերթ էին, երաժշտական պարապմունքների գալիս էր առավոտյան 9-ին: Ձմռան ցրտին,մառախուղին այդ մեկ աշակերտի համար Շուշիից գնում էի Ստեփանակերտ ու վերադառնում․․․ Հիմա Շուշիից եկել եմ Գյումրի: Երկու քաղաքներն իրար շատ նման են: Երկուսն էլ մշակութային են, աշուղական, երաժշտության ու կերպարվեստի քաղաք են»,- Shantnews-ին պատմել է քամանչահար Հակոբ Խալաթյանը:

Պատերազմի օրերին էլ Շուշիի ապաստարաններում նվագում էր կանանց ու երեխաների համար: Քամանչան հնչեցրել է նաև ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

Արցախ էր գնացել՝ իր հետ տանելով քամանչան ու քամանին, որն իր ձեռքով է պատրաստել: Քամանին ժողովրդական լարային աղեղնային նվագարան է, որն ավելի մեծ տարածում ունի Սև ծովի ափերին ապրող, Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի, Օրդուի և Ջենիկի շրջաններից գաղթած համշենահայերի կենցաղում:

Իսկ քամանչան իր հետ մինչև Արարատ լեռն է բարձրացել: Այն բավական երկար պատմություն ունի: Մի քանի վարպետների ու երաժիշտների ձեռքի տակով է անցել,մինչև հասել է իրեն: Քամանչան  կրկնօրինակն է այն երաժշտական գործիքի, որն օգտագործվել է «Սայաթ Նովա» ֆիլմում:

«Բավական հին քամանչա է: Վանեցի Նազարեթ Բեգլարյանի պատրաստած գործիքն է: Նա մինչև եղեռնը Թիֆլիս էր տեղափոխվել ու այնտեղ թառեր ու քամանչաներ էր պատրաստում: Սա նույն վարպետի ձեռքի գործն է, ինչ «Սայաթ Նովա» ֆիլմում: Քամանչաները զույգ քույրեր են: Ես հնաբերդցի եմ, ուզում եմ մեր գյուղում արվեստանբոց ունենամ ու գյուղի երեխաներին նվագել սովորեցնեմ: Իսկ Հնաբերդի ճանապարհն անցնում է Գյումրիով: Այստեղ էլ դիմել եմ թիվ 5 երաժշտական դպրոց, որտեղ քամանչայի մասնագետ չկա»,- ասում է Հակոբ Խալաթյանը:

Հին քամանչայով ու քամանիով որերորդ սերնդին է դասավանդելու այս անգամ Գյումրիում և իր հարազատ Հնաբերդ գյուղում: Գյումրիում դիմել է  երաժշտական այն դպրոցներին, որտեղ քամանչայի դասատու չունեն: Փաստաթղթային և բնակարանային հարցերը կարգավորելուց հետո Հակոբ Խալաթյանը Գյումրիում դասավանդելու հնարավորություն կունենա սեպտեմբերից:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP