21:47 13.07.2018
Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Il Messaggero» թերթը:
«Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչությունն (ում օգնության էր հասել այն ժամանակ գրեթե միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որևէ բառարանում գոյություն չունեցող բառ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացրել՝ «ցեղասպանություն», որն այսօր, ցավոք, ներկայիս բառապաշարի մաս է կազմում»,- ասել է կարդինալը:
Հուլիսի 13-ին Իտալիայի հեղինակավոր «Il Messaggero» թերթի Վատիկանում հավատարմագրված հայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանություն է հրապարակել կարդինալ Պարոլինի ելույթի առնչությամբ, հետևյալ վերտառությամբ՝ «Կարդինալ Պարոլինը կշտամբում է ժխտողներին. 1915թ. Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է»:
Եթե Թուրքիայի կառավարությունը 103 տարի հետո համառորեն հերքում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանյան կառավարությանը՝ հայկական փոքրամասնության բնաջնջման ծրագրի համար: Աքուիլեա քաղաքում կայացած «Հարյուր տարի առաջին աշխարհամարտի ավարտից հետո» թեմայով ելույթի ժամանակ կարդինալն, անդրադառնալով այդ ժամանակաշրջանի ամենասև էջին, ընդգծել է, թե ինչպես է քաոսը կարողացել քայքայել Եվրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց հաջողելու փոխարինել այն արդար և տևական ձևով:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...