19:59 26.08.2021
Ինչպես չօգտագործվող ջրային պաշարները ուղղորդել ցանքերին ու դրանք ոռոգելի դարձնել…Այսպիսի սուբվենցիոն հայտ է ներկայացրել Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղը: Բնակավայրից ոչ հեռու 80-ականներին կառուցված արհեստական ջրամբարում կուտակված ջուրը պոմպով գյուղ հասցնելու և ոռոգման ներքին ցանց կառուցելու աշխատանքները գնահատվել են 130 մլն դրամ, որի 70 %-ը վճարելու է կառավարությունը, իսկ 30 %-ը՝ համայնքը: Սուբվենցիոն հայտը հաստատվել է, նախագիծն ու նախահաշիվը կազմվել են: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ Շիրակավանի 200 տնտեսության 58 հեկտար տնամերձ հողամասերը ոռոգում կունենան:
Շիրակավանում ոռոգելի տարածքներ չկան, գյուղի ոռոգման համակարգը տարիներ առաջ է ապամոնտաժվել: Հույսը տեղումներն են, իսկ այս տարին երաշտային էր: Խմելու ջրով են տնամերձները ջրել, բայց հանարավոր չի եղել ժամանակին ու պահանջված քանակով ոռոգում կատարել: Հետևանքը չորացած բույսերն են:
Ոռոգման ջուր ունենալու երաշխիքը սուբվենցիոն ծրագիրն է, որը կառավարությունը հաստատել է: Շիրակավանում մտադիր են գյուղից ոչ հեռու գտնվող ջրամբարի ջուրը գյուղ հասցնել: Այսպես կոչված՝ դեկորատիվ ջրամբարը 80-ականներին է կառուցվել: Տարածքում հողհատկացումներ էին կատարվել ամառանոցներ կառուցելու համար, իսկ արհեստական ջրամբարը գեղեցիկ տեսարան էր ապահովելու: Ամառանոցներ չկառուցվեցին, իսկ արհեստական լճակում այս տարիների ընթացքում էկոհամակարգը զարգացավ, ջուրն էլ մնաց է անօգտագործելի:
«Ջրամբարը դեկորատիվ, էկզոտիկ միջավայր է ապահովել: 80-ականներին ջրային կոմիտեն կառուցել է պատվար և չվերահսկվող ջրերը սկսել են այստեղ կուտակվել: Տեղանքում արտեզյան ջրեր կան, դրանց են միանում նաև Գուսանագյուղի բնական աղբյուրներից եկող ջրերը, որոնք շարունակում են իրենց ճանապարհը դեպի Ախուրյան գետ: Մենք այս ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու ծրագիր ենք ներկայացրել: Ծավալները բավարար են 50 հեկտար տարածք ոռոգելի դարձնելու համար»,- Shantnews-ին ասել է Անիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը:
Համաձայն սուբվենցիոն ծրագրի նախատեսվում է 58 հեկտար տնամերձների համար ոռոգման ջուր վերցնել ջրամբարից: Համաձայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ջրօգտագործման թույլտվության, Շիրակավանը ջրամբարից կարող է ջուր վերցնել տարվա մեջ 180 օր՝ 12 ժամյա ռեժիմով: Ջրառի ծավալները հաշվարկվել են այնպես, որ ջրամբարի էկոհամակարգը չտուժի, միևնույն ժամանակ ջրակորուստներ չլինեն:
25 կիլովատ հզորության պոմպ է տեղադրվելու, նաև ոռոգման ներքին ցանց է անցկացվելու: Նախագծային աշխատանքներն ավարտված են, փաստաթղթերը ներկայացված են պետական փորձաքննության, որից հետո հերթը շինմրցույթին է հասնելու: Փաստաթղթավորման ու շինաշխատանքների ծավալի հաշվարկից ելնելով Անիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի համակարգողը նշում է, որ սուբվենցիոն հայտը հաստատվել է այս տարի, բայց աշխատանքները կմեկնարկեն 2022-ին:
«Պոմպ է տեղադրվելու և ներքին ցանց է անցկացվելու: Նախագիծը կազմվել է, ուղարկվել է պետական փորձաքննության: Ամենակարևոր փատաթուղթը, որը ջրօգտագործման թույլտվությունն է, արդեն ունենք: Մեկ տարվա կտրվածքով ծրագիրն ավարտին հասցնել հնարավոր չէ: Գործող կարգը թույլ տալիս է, որպեսզի այս տարի շինմրցույթ հայտարարենք, իսկ պայմանագիր կկնքենք այն ժամանակ, երբ ֆինանսավորումը լինի: Մենք այդ ճանապարհով ենք գնալու»,- ասել է Կարեն Գրիգորյանը:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 130 մլն դրամ է: Պետություն-համայնք համաֆինանսավորման հաշվարկում Շիրակավանը արտոնություն ունի, որպես սահմանամերձ բնակավայր, ըստ այդմ՝ կառավարության համաֆինանսավորումը կազմելու է 70 , իսկ համայնքինը՝ ընդամենը 30 տոկոս:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...