Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Գյումրիի կենտրոնական հրապարակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Գյումրիի կենտրոնական հրապարակը

19:46 30.08.2021

Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատեցին։ Հիմա առանց մայթերի, հրապարակն ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրում, ընդամենը առաջացած ճաքերի պատճառով, որոնք ամեն տարի կոմունալ բաժինը ընթացիկ նորոգումներով փակել է։ Մասնագիտական ուսումնասիրությունների ու ֆինանսական հաշվարկների հանրագումարում են որոշել, որ ձեռնտու է 8 տարի առաջ արված ասֆալտաշերտը քանդել, նորից ասֆալտապատել, քան ամեն տարի ճաքալցումներ անել:

Հրապարակի 10 հազար քառակուսի գծամետր տարածքից ասֆալտաշերտը հեռացվում է  5 սմ խորությամբ, նույն հաստության էլ նոր ասֆալտաշերտն է լինելու։ Հիմնային նորոգում ասվածը, սակայն, չի ենթադրում կոմունիկացիոն ցանցի կամ այլ ենթակառուցվածքների նորացում։ Ջրահեռացման համակարգ անցկացնելու անհրաժեշտություն ևս չկա։

Սուբվենցիոն ծրագրի չափորոշիչներն ու նախապայմաններն էլ ձեռնտու տարբերակ են եղել քաղաքի բյուջեց քիչ գումարներ ծախսելու հաշվին կրկին փորձել հրապարակի ասֆալտաշերտը թարմացնելու ։ 120 միլիոն դրամ արժեքով ծրագրի 60 տոկոսի գումարը քաղաքային բյուջեից կներդրի , իսկ մնացածը՝ պետական ֆինանսավորումն է։ Հրապարակի քարե գորգն ավելին հին է՝ կառուցված 2008 թվականին, բայց նորոգման  աշխատանքներ նախատեսված չեն։

«Հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով շատրվանների աշխատանքը կփոխենք, կկարգավորենք։ Նախկին ծրագիրը, որ կազմեցին բերեցին քննարկելու, ճիշտն ասած, երաշխիքները քիչ էին, դրա համար մենք այդ քայլին չգնացինք ու հրաժարվեցինք։ Հրապարակում ջրահեռացում գոյություն չունի, հետևաբար, ջրահեռացման համակարգ չի լինի, բնական թեքություններով է ջուրը հոսում: Հետիոտնային անցումները՝ 8 մետր լայնությամբ, չորս կողմերով լինելու են սալապատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Իսկ hաջորդ տարի նույն սուբվենցիոն ծրագրով պատրաստվում են շատրվանը նորացնել։ Անցած տարվանից շատրվանի տեխնիկական վիճակի ուսումնասիրության մասին եզրակացություն կար, նախագիծ էլ կար, թե ինչպիսի տեսք էր ունենալու 1961 թվականին կառուցված շատրվանը։ Պարզվում է որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելու արդյունքում կազմված նախագիծն արդեն պետքական չէ, նորը կազմելու մասին են մտածում։

Առայժմ կոմունալ բաժնի համար հստակ են կենտրոնական հրապարակի ասֆալտաշերտի նորացման աշխատանքների ժամկետները։ Երկու ամսում, ինչպես կոմունալ բաժնի պետն է նշում, հիմնանորոգումները պետք է ավարտվեն։ Ասֆալտաշերտն հեռացնելուց հետո աշխատատար գործը կլինի հետիոտնային անցումների սալապատումը, այսինքն՝հրապարակում ևս դրանք գծանշումներով չեն լինի։ Հիմա աշխատանքները հրապարակի մի հատվածում են, շրջանաձև երթևեկությունն էլ ժամանակավոր հանդիպակաց է դարձել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP