Հայ դատի հանձնախումբը դեմ է Թուրքիային F-35 վաճառելու վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Հայ դատի հանձնախումբը դեմ է Թուրքիային F-35 վաճառելու վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշմանը

16:46 14.07.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը խորը հիասթափություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության առնչությամբ՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հետ. ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Անկարային F-35 վաճառելու վերաբերյալ Կոնգրեսի սահմանափակումներին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Թրամփի վարչակազմն իր դիրքորոշումը հայտնել է Կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Միք Մալվենիի կողմից սենատոր Ռիչարդ Շելբիին ուղղված նամակում:

«Վարչակազմը դեմ է օրինագծին, որը սահմանափակում է ֆինանսական միջոցների օգտագործումը Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառելու համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և 2002-ից ի վեր եղել է F-35-ի ծրագրի միջազգային մասնակիցը»,- մասնավորապես նշված է եղել նամակում:

Հայ դատի հանձնախումբը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը կտրականապես մերժել են ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը՝ կոչ անելով Կոնգրեսին շտապ քայլեր ձեռնարկել և օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ կիրառել Թուրքիային F-35-ի և այլ ժամանակակից զենքերի վաճառքի հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

BACK_TO_TOP