Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը նոր շենք է տեղափոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը նոր շենք է տեղափոխվել

19:51 02.09.2021

Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։

Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է  նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և վերանորոգումներից հետո հանձնվել է  նվագախմբին։

Փորձերն արդեն այստեղ են՝ նոր շենքում, տարածքային պայմանները վատը չեն, բայց էլի նվագախումբն իր հետ տնակից բերել է նավթի վառարանը։ Նոր շենքը ջեռուցման համակարգ ունի, բայց գազ չունի:

«Ջեռուցման համակարգը քաշել են, բայց գազ չունենք։ Ձմեռը որ գա, էլի էս վառարանին ենք դիմելու։ Եթե չօգտագործենք, այն որպես թանգարանային նմուշ կպահենք, որ 35 տարի սա եղել նվագախմբի ձեռուցման միակ աղբյուրը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենի ԺՊ Մուրադ Մալխասյանը։

Շենքի վերանորոգման նախագծում, հետո էին պարզել, որ շատ բաներ պակասում է՝ կոմունիկացիների կառուցման հետ կապված։ Սկզբում լույս էլ չունեին, սանհանգույց էլ, դրանց խնդիրներն այժմ լուծված են , իսկ գազաֆիկացմանը՝ ոչ։ Պետական միջոցներով և «Օյունջյան» հիմնադրամի ներդրումով 3 մասնաշենքերից մեկում է հիմնանորոգում եղել, մնացածը կոսմետիկ աշխատանքներով է կարգի բերվել։

« Ակուստիկայի խնդիրները լուծված են, մենք առաստաղի և բեմի հատվածներում չափագրումներ ենք կատարել, որ ըստ այդմ որոշենք, թե ձայնային ինչպիսի համակարգ է պետք։ Չափագրումներից հետո տեղադրել ենք ու հիմա ձայնային ճիշտ հնչողությամբ երաժշտություն ենք ապահովում»,- ասել է նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը։

Նվագախումբը, որն  առաջնահերթ է փորձել կարգավորել, դա  նոր դահլիճում  երաժշտական գործիքների և ձայնային  ճիշտ հնչողության հարցն է եղել, տեղադրվել է հատուկ համակարգ։

Երգչախմբի փորձասենյակն է նաև առանձին, ինչը 35 տարի բացակայել է։ Այն դահլիճի հարևանությամբ է, բայց  երաժիշտների և երգիչների փորձերը միմյանց չեն խանգարի։

Նվագախումբը նոր դահլիճում, երգիչներն էլ՝ փորձասենյակում, նոր համերգային  ծրագրին են պատրաստվում։ Գյումրիի ժողգործիքների նվագախումբը հանդիսավորությամբ կբացի վերակառուցված շենքը։ Այսուհետ նվագախմբի համերգները տեղի են ունենալու նաև այս դահլիճում

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP