15:32 02.09.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը:
Շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել ստորև նշված էլեկտրոնային հասցեներին մինչև սեպտեմբերի 13-ը` ժամը 18:00:
Տեխնիկական առաջարկները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected], իսկ ֆինանսական առաջարկը՝ [email protected] էլ. փոստին: Էլ. նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել «LRFP 2021-9169546»: Պատշաճ կերպով լրացված հայտի ձևը պետք է ներկայացվի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական առաջարկներով:
Բոլոր ընթացակարգերը մանրամասն նկարագրված են կից փաստաթղթում: Հայտի ընթացակարգերին չհամապատասխանող առաջարկությունները կհամարվեն անվավեր:
Պոտենցիալ հայտատուների համար պարզաբանման հանդիպում կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, որի ընթացքում կներկայացվեն մրցույթի մանրամասները և կլուծվեն համապատասխան հարցեր: Microsoft Teams-ի միջոցով առցանց հանդիպմանը կարելի է ծանոթանալ https://bit.ly/3jAn7RI հղմամբ:
Դիմումի ընթացակարգերի հետ կապված որևէ հարց առաջանալու դեպքում այն պետք է ուղղել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Ստացված հարցերի պատասխանները կհրապարակվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության կայքում՝ https://www.unicef.org /armenia/hy/announcements.
Մրցույթին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.ungm.org/Public/Notice/140717:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...