13:40 03.09.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը, փոխանցում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանից Վան տեղափոխված և այնտեղ հաստատված Գայանե Գևորգյանը հավաքել ու կրկին թաղել էր գերեզմաններից դուրս թափված ոսկորները։
Իսկ Մալաթիայում 106–ամյա դադարից հետո վերականգնվել և օրեր առաջ վերաբացվել էր պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եկեղեցին կվերածվի արվեստի ու մշակույթի կենտրոնի, բայց միաժամանակ նաև բաց կլինի քրիստոնյաների առաջ՝ որպես ուխտատեղի։ Մինչդեռ բացման արարողության ժամանակ օգտագործված ցուցապաստառների վրա միայն գրված է եղել․ «Թաշխորան մշակույթի և արվեստի կենտրոն»։ Կառույցի՝ եկեղեցի լիենլու փաստին որևէ անդրադարձ չի կատարվել։
Հաշվի առնելով այս ամենը՝ պատգամավոր Ահմեթ Շըքը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հետևյալ հարցերն է ուղղել․
«1․ Արդյո՞ք Ձեզ հայտնի էր, որ Վանի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասի նշված տարածքում հայկական գերեզմանատուն կա։
2․ Նշված գերեզմանատունը մասնավոր սեփականությու՞նն է, թե՞ պատկանում է հանրային բնակարանաշինական վարչությանը։
3․ Երբ պարզվել է, որ դա հայկական գերեզմանատուն է, արդյո՞ք որևէ գործողություն կատարվել է տարածքը պահպանության տակ առնելու համար։
4․ Մարդկանց հիշատակի անարգման վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում ասված է․ «1) Առնվազն երեք անձի ներկայությամբ մահացած անձի հիշատակն անարգողը դատապարտվում է երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկման կամ տուգանվում է։ Եթե անարգանքը հրապարակային է եղել, պատժի չափը ավելացվում է մեկ վեցերորդով։ 2) Մահացածի մարմինը կամ ոսկրերը ամբողջությամբ կամ մասամբ վերացնող կամ դրանք անարգող գործողություններ կատարող անձը դատապարտվում է երեք ամսից երկու տարվա ազատազրկման»։ Այս հոդվածի հիման վրա որևէ իրավական գործընթաց սկսվելու՞ է։
5․ Սուրբ Երրորդություն եկեղեցին միայն որպես մշակույթի կենտրո՞՞ն է գործելու։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ցուցապաստառի վրա նշվել միայն մշակույթի տուն լինելու հանգամանքը։
6․ Քրիստոնյա, հրեա, եզդի, ալևի համայնքներին պատկանող քանի՞ սրբավայր կա, որ միաժամանակ նաև որպես մշակույթի կենտրոն է գործում։
7․ Թուրքիայում քրիստոնյա, հրեա, մուսևի, եզդի, ալևի համայնքներին պատկանող մշակութային օբյեկտների գույքացուցակ կա՞ արդյոք։
8․ Չե՞ք կարծում, որ այս և նմանատիպ գործողություններով ավերվում են Անատոլիայում ապրող ազգերին պատկանող մշակութային արժեքները և դրանով վնաս է հասցվում ազգերի եղբայրությանը»։
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...