2017թ.-ին մեր մարզիկները 201 մեդալ են նվաճել. Հրաչյա Ռոստոմյանը ամփոփել է անցած տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

2017թ.-ին մեր մարզիկները 201 մեդալ են նվաճել. Հրաչյա Ռոստոմյանը ամփոփել է անցած տարին

12:59 06.02.2018

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփել է 2017թ․-ի ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։

«Ունեցել ենք գերակա խնդիրներ՝ դրանցից կառանձնացնեմ ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածումը, հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումը, սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակումը, երիտասրադության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ֆիզիկական կուլտուրայի  միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանում և տարածում և այլն», – ասել է նախարարն ու որոշ մանրամասներ ներկայացրել արված աշխատանքներից:

ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով են աշխատանքներ կատարվել՝ այդ թվում իրականացվել է 11 միջոցառում։ Հայաստանի նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ է անցկացվել ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում: Մրցույթին մասնակցել է 61 համայնքի 1539 ընտանիք, որից 23-ը հաշմանդամություն ունեցող։ Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման համար մարզային առաջնություն է անցկացվել, որին մասնակցել է ՀՀ 6 մարզ, անկացվել են վերապտրաստման դասընթացներ, ինչպես նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղում անցկացվել է կոխի երիտասարդների ՀՀ բաց առաջնություն։

Նախարարը կարևորել է նաև մասսայական սպորտի զարգացման համար իրականացված ծրագրերը՝ այդ թվում Թուրքիայի Սամսուն քաղաքում 2017թ․-ին կայացած սուրդլիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովումը, Ավստրիայի Գրաց քաղաքում հատուկ օլիմպիադաների ձմեռային խաղերին մասնակցությունը,  հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագիրը: Մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև հովանավորությամբ՝ այդ թվում մանկապատանեկան սպորտի ոլորտում, ներդրումային ծրագրի միջոցով Քանաքեռ Զեյթուն համայնքում մարզաառողջարանային համալիր է կառուցվում:

Հրաչա Ռոստոմյանը նաև ներկայացրել է սպորտի բարձրագույն նվաճումները։

«Պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները 2017թ․-ին պետական աջակցության գումարներով կազմակերպել են 126 ուսումնամարզական հավաք, 95 ՀՀ առաջնություն, մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի՝ այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: 2017թ.-ին հավաքական թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 30 մեդալով ավելի, քան 2016թ.-ին: Ընդհանուր 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե», – նշել է նախարարը:

Նախարարի ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP