Ո՞վ է վիրավորել և զրպարտել Հայրիկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ո՞վ է վիրավորել և զրպարտել Հայրիկյանին

14:45 06.02.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդիպել էր լրագրողների հետ՝ ներկայացնելու, ինչպես ինքն է ասում, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ դատական իշխանության կողմից բռնաճնշումներ իրականացնելու մասին աղաղակող փաստեր։ 

Պարզվում է՝ դրանցից մեկն այն մասին է, որ տարիներ առաջ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել մի անձնավորություն, որը խոսել է այլ գլոբալ թեմայով, սակայն ընացքում փոխել է խոսակցության թեման և անդրադարձել Պարույր Հայրիկյանին: Բարսեղյանը բառացի մեջբերել է տվյալ անձի խոսքը ԱԻՄ առաջնորդի մասին.

«Հասկանալի չէ, ազգային գործիչն ամուսնանում է այնպիսի կնոջ հետ, որից ծնված երեխաները փաստորեն ազգությամբ հայ չեն»:

Հայրիկյանի փաստաբանը ներկայացրել է, որ այս նախադասությունից հետո այդ անձը շարունակել է խոսել այլ հարցերի շուրջ, որից հետո կրկին հիշել է Հայրիկյանին և կատարել հաջորդ հայտարարությունը.

«Լինելով ձերբակալված այլախոհ՝ դիմում է գրել, խնդրել է, որ իրեն ներեն և թողնեն, որ գնա արտասահման և նրա դիմումի համաձայն՝ նրան ընդառաջել են, ներել, քրեական գործը կարճել և թողել են, որ գնա արտասահման»:

Բաղդասարյանը, անդրադառնալով այս երկու հայտարարություններին, ասել է, որ առաջին դրվագով ակնհայտ է ազգային խտրականությունը և վիրավորանքը, իսկ երկրորդ դրվագով՝ զրպարտությունը:

«Դատական երեք ատյաններում էլ գնահատման չի արժանացել: Հայրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը ոչ միայն չեն կարճվել, այլև նա այն եզակի քաղաքական գործիչն է եղել, որ իր գաղափարի համար դատապարտվել է երկարատև ազատազրկման և աքսորի, իսկ 90-ական թվականներին նորանկախ հանրապետության գերագույն խորհրդի կողմից արդարացվել է: Կառավարության անունից ներողություն են խնդրել, ընդհուպ առաջարկել են փոխհատուցում, որից Հայրիկյանը հրաժարվել է»,- նշել է փաստաբանը:

Նա նկատել է, որ օրենքի համաձայն՝  նման զրպարտություն տարածողը պետք է ապացուցի, որ իր հայտարարությունը ճիշտ է: Բաղդասարյանի ներկայացմամբ, սակայն, որևէ փաստ չի ներկայացվել, իսկ դատարանն առանց պատճառաբանության մերժել է իր վստահորդի հայցը, որը Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանները թողել են ուժի մեջ:

«Այս գործը առաջիկա ամիսներին հանգրվանելու է ՄԻԵԴ-ում՝ ակնհայտ անարդար դատաքննության և ազգային խտրականության հիմքով: Երկու գործ, որտեղ, իմ կարծիքով, դատական իշխանությունը, գտնվելով գործադիրի ներբանի տակ, դարձել է գործիք գործադիրի համար, այլ ոչ թե արդարադատություն իրականացնող մարմին: Խնդիրն այսօր այնքան չի վերաբերում Պարույր Հայրիկյան քաղաքական գործչին, խնդիրը վերաբերում է մեր առօրյա գործունեությանը, մեր համակեցության կանոններին»,- եզրափակել է խոսքը «Լև» փաստաբանական գրասենյակի տնօրենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP