19:59 07.09.2021
Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման գործընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։ Պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները։ Այս տարի հավաստագիր ստացած կազմակերպությունները 48-ն են, որոնք եռամսյա ժամկետում պետք է ավարտեն ուսուցման փուլերը։ Շիրակի մարզի մոտ 4000 մանկավարժներից մինչև տարեվերջ կվերապատրաստվեն 800-ը:
Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման վերջին դասընթացներն անցկացվել են 2018 թվականին: Այդ ժամանակ Հանրապետությունում մանկավարժների հետ աշխատում էր միայն մեկ կազմակերպություն՝ կրթության ազգային ինստիտուտը, որի լուծարումից հետո գործընթացը շուրջ երեք տարի դադարեցվեց: Վերսկսված դասընթացներում ուսուցիչներն ունեն ընտրության իրավունք: Շիրակի մարզի 800 ուսուցիչների համար վերապատրաստումներ անցկացնում են երկու կազմակերպություններ։
«Մենք մարզում ունենք մոտ 4000 մանկավարժ, յուրաքանչյուր տարի նրանց 20 տոկոսը մասնակցում է պարտադիր վերապատրաստմանը։ Հիմա մրցակցային է, ուսուցիչները ընտրելու հնարավորություն ունեն, այս դեպքում նաև տնօրենի ուղղորդելու գործառույթն է բացառվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՇՊՀ ծրագրերի վերապատրաստման համակարգող Մեսրոպ Ղալաչյանը։
100 ժամ տևողության վերապատրաստումն ունի երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Աշխատանքային օրենսգրքի, կրթության մասին օրենքի, աշակերտ-ծնող-մանկավարժ փոխհարաբերությունների իրավական կարգավորումները սովորելուց կամ ուսումնասիրելուց հետո մանկավարժների համար նշանակվել էր առաջին թեստային քննությունը:
Ամառային հանգստի ամիսների փոխարեն, այս տարի վերապատրաստումներն նոր ուսումնական գործընթացին զուգահեռ են՝ շաբաթ և կիրակի օրերին: Քննասենյակ պայուսակով կամ հեռախոսով մուտքն արգելված չէ, ուրեմն և որոշ թեստային հարցերի պատասխանները գտնել բջջայիններով հասանելի էին:
Իսկ էլեկտրոնային եղանակով քննություն հանձնելը այս տարվա վերապատրաստումների նորամուծություններից է: Թեստային 20 հարցի պատասխանելու համար սահմանված ժամանակը 40 րոպեն է, իսկ քննությունը հաղթահարելու համար պետք է հավաքել նվազագույն 8 միավորը:
«Թղթային տարբերակը բացառվում է։ Որ նախկինում տանում ստուգում էին, ժամանակ էր անցնում։ Հիմա ուսուցիչը միանգամից ստանում է իր միավորը, էկրանին երևում է, միավորների անկետան էլեկտրոնային եղանակով անմիջապես ուղարկվում է օգտատիրոջը»,- պարզաբանել է ՇՊՀ ՏՏ պատասխանատու Գևորգ Ասատրյանը։
Վերապատրաստման դասընթացների վերջնարդյունքը լիարժեք ու դրական կլինի այն ուսուցչի համար, որը կկարողանա տեսական ու գործնական քննություններում վաստակել համապատասխան կրեդիտները, հակառակ պարագայում՝ ուսուցչին վերապատրաստման վկայագիր չի տրվում։
«Եթե մեզ մոտ 100-ժամյա դասընթացի ընթացքում բացակայությունները կազմեցին 2/3-ը, ապա ուսուցիչը դասընթացից մեխանիկորեն դուրս է մնում։ Փուլային քննությունների ընթացքում, եթե մասնակիցը չի հավաքում համապատասխան 9 կամ 10 կրեդիտ, մենք վկայական չենք տալիս, վկայական չլինելու պատճառով էլ մանկավարժը չի կարող մասնակցել ատեստավորմանը և դուրս է մնում աշխատանքից»,- նշել է Մեսրոպ Ղալաչյանը։
Չատեստավորվելու դեպքում դադարեցվում է մանկավարժի աշխատանքային պայմանագիրը, բայց թափուր տեղերի մասնակցելու իրավունքից չի զրկվում: Պարտադիր վերապատրաստումից բացի, այս տարի առաջին անգամ կիրառության է դրվել կամավոր ատեստավորման մոդելը։ Շիրակի մարզից մասնակցության հայտ է ներկայացրել 148 մանկավարժ, որոնց համար մասնակցելն ու քննությունները հաղթահարելը բարձր տարակարգ և, ըստ այդմ, բարձր աշխատավարձ ստանալու նպատակ ունի։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...