22:29 14.07.2018
Հուլիսի 10-ի կեսգիշերն անց ոստիկանության Չարենցավանի բաժին են դիմել երկու օտարերկրացիներ: Նրանք հայտնել են, որ ժամեր առաջ բացահայտ հափշտակել են իրենցից մեկի պայուսակը, իսկ մյուսինը փորձել են, բայց չի ստացվել:
Օտարերկրացիները մոտավորապես հիշում էին միայն մեքենայի համարանիշի թվերը:
Ոստիկանները պարզել են, որ Սևանա լճի մոտ՝ ճանապարհին երկու երիտասարդ առաջարկել են օտարերկրացիներին մեքենայով Երևան հասցնել: Ընթացել են Երևանի ուղղությամբ, բայց ճանապարհի կեսից շեղվել են դեպի Բջնի: Ճանապարհի մի հատվածում վարորդն ու ուղևորը կանգնեցրել են մեքենան և փորձել են կողոպտել օտարերկացիներին: Նրանցից մեկը դիմադրել է, բայց մյուսի ուսապարկը հափշտակել են ու դիմել փախուստի: Ուսապարկում եղել է բանկային քարտ, տեսախցիկ, գումար, գրքեր ու հագուստ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, թե ինչ մեքենայով են եղել հանցագործները: Պարզվել է նաև, որ մեքենան վարել է 29-ամյա Արմեն Բ.-ն, իսկ ուղևորը եղել է 38-ամյա Արման Ա.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանություն և ներկայացրել գողացված առարկաները:
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...