Մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը․ առանձին հատվածներում կոյուղատար համակարգն է վերանորոգվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը․ առանձին հատվածներում կոյուղատար համակարգն է վերանորոգվում

18:08 07.09.2021

Երբ անձրևատարի ու կոյուղատարի խողովակաշարը միացվում է  նույն ցանցին․․․ Այդպիսի վիճակ է Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում։ Ինչի հետևանքով փողոցի 2 դիտահորերում մշտական խցանումներ են, իսկ տեղումներից հետո միշտ ջրհեղեղներ ու անանցանելի վիճակ: Անձևների հետ հեղեղումներին նպաստում են նաև կոյուղաջրերը, իսկ երբ երկու ջրերն էլ նույն դիտահորն են հոսում, նորմալ ջրահեռացում չի հասցնում կատարել։

Խնդիրը Տրդատ Ճարտարապետում առաջ է եկել այն ժամանակ, երբ տարիներ առաջ կոյուղու խցանումը ջրմուղը չի կարողացել վերացնել, իսկ հարցի լուծման արագ, անորակ  ու անարդյունք տարբերակ կոմունալ բաժնի հետ ընտրել են ջրահեռացման ցանցին այն միացնելը։ Խցանված ցանցից անձրևաջրերն ու կոյուղաջրերը ոչ միայն փողոց են լցվում, այլև հոսում են շենքերի նկուղներ:

Բնակիչները բողոքներ տարիներով են ուղղել համատիրությանն ու ջրմուղին։ Գործնականում ոչինչ չփոխվեց, մինչև բանը չհասավ Անի թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրին։ 2019 թվականին մասնագիտական  ուսումնասիրություններ եղան, և միայն այս տարի աշխատանքները սկսվեցին ընդհանուր թաղամասում, որում ներառվեց Տրդատ Ճարտարապետ փողոցի նոր դիտահորերի կառուցումը։

Շինարարները մի հատվածում գործն ավարտել են։ Հիմա կոյուղաջրերն առանձին խողովակներով լցվում են նոր կառուցված դիտահոր, անձրևաջրերն էլ առանձին ճամփով հոսում են մեկ այլ դիտահոր։ Քաղաքի այլ տարածքների հետ համեմատ, Անի թաղամասի թերևս նոր՝ 30 տարվա ջրամատակարարման ցանցն, ըստ շինարարների, գտնվում է քայքայված վիճակում։ Մաշված ջրագծերի պատճառով մեծ են խմելու ջրի կորուստները, թեև եզակի թաղամասերից մեկն է, որ ջրամատակարարման խնդիր չի ունեցել։

Նոր ցանցի կառուցման աշխատանքների գրեթե կեսն արդեն ավարտել են։ Շինարարը հավաստիացնում է՝ ժամկետներում ավարտելու խնդիրներ չեն ունենա, և թաղամասի  ջրահեռացման ու ջրամատակարարման նոր ցանցը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ Անի թաղամասի փողոցները ընդգրկված են ՎԶԵԲ հիմնանորոգման ծրագրում։ Անցած տարի շինաշխատանքները Անի թաղամաս չհասան, ջրագծերի նորոգման ծրագիրն էր ուշանում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP