Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

15:03 08.09.2021

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

BACK_TO_TOP