18:30 10.09.2021
Ավարտվեց Արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի թոփ դիվիզիոնի А խմբի մրցաշարը:
Հայաստանի հավաքականին չհաջողվեց քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: Ավարտական 3 տուրից առաջ մեր շախմատիստներն արդեն գործնականում զրկվել էին առաջին երկու հորիզոնականները գրավելու հնարավորությունից: 7-րդ տուրում մեր շախմատիստները 4,5-1,5 հաշվով հաղթեցին մոնղոլներին: Մեր հավաքականից հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց, Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց:
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականն անսպասելի խոշոր՝ 1-5 հաշվով պարտվեց Ինդոնեզիայի ընտրանուն: Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվեցին: Սակայն հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց ուժեղ թիմերից մեկին՝ Չինաստանի ընտրանուն, որն արդեն 1/4 եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Մեր հավաքականից հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը թիմային 10 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Քառորդ եզրափակչի ուղեգրերին արժանացան Ղազախստանի (16 միավոր) և Չինաստանի (14) հավաքականները: Լավագույն եռյակը 14 միավորով եզրափակած Իրանի հավաքականը Չինաստանի ընտրանուն զիջեց լրացուցիչ գործակիցներով:
17:10 21.06.2025
ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունըՎրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...