20:06 10.09.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայում Հայաստանի հավաքականը թիմային 10 միավորով զբաղեցրել է Ա ենթախմբում 5-րդ տեղը և դուրս է մնացել հետագա պայքարից: Մեր շախմատիստներն անցկացրած 9 մրցախաղերից 4-ում հաղթեցին, 2-ն ավարտեցին ոչ-ոքի, 3-ում՝ պարտվեցին: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը 54 հնարավորից վաստակել է 28 միավոր: Հավաքականի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր, որը 5 պարտիաներում վաստակեց 4,5 միավոր: Թիմին 3,5-ական միավոր պարգևեցին Մարիամ Մկրտչյանը (5 հնարավորից) և Ռոբերտ Հովհաննիսյանը (6-ից): Արամ Հակոբյանը 4 հնարավորից վստակեց 3 միավոր, Լիլիթ Մկրտչյանը 4-ից 1 միավոր, Հովհաննես Գաբուզյանը՝ 5-ից 2,5 միավոր, Աննա Սարգսյանը՝ 4-ից 2,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 6-ից 3, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ից 1, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ից 0,5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը՝ 5-ից 3 միավոր: Իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը վատագույն ցուցանիշն ունեցավ, 4 պարտիաներում կրելով նույքան պարտություն:
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...