16:24 11.09.2021
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ ԵՄ առաջնորդները լիակատար միասնություն են հայտնել Միացյալ Նահանգներին և հայտարարել, որ այս օրը ընդմիշտ փոխեց մարդկության պատմությունը: Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իրենց էջերում գրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:
«Սեպտեմբերի 11-ին մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը և հարգում նրանց հիշատակը, ովքեր ամեն ինչ վտանգել են մարդկանց օգնելու համար: ԵՄ-ն կանգնած է ԱՄՆ-ի կողքին՝ ազատության, կարեկցանքի պաշտպանության համար և ատելության դեմ պայքարում», – գրել է ֆոն դեր Լայենը:
«20 տարի առաջ՝ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը փոխեց պատմության ընթացքը: Մենք մեր հիշողության մեջ ենք պահում զոհերի անունները և փրկարարների կողմից կատարված վեհ զոհողությունները: ԵՄ-ն ԱՄՆ-ի և նրա նախագահների կողքին է և պայքարում է ահաբեկչության դեմ՝ բոլոր ձևերով»,-ասել է Շառլ Միշելը:
«Սեպտեմբերի 11-ը փոխեց համաշխարհային պատմությունը: Այս օրը մնում է բաց վերք մեր սրտերում, այն երբեք չի մոռացվի», – գրել է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 2977 մարդ, որոնք 90 երկրների քաղաքացիներ էին, ավելի քան 6 հազար մարդ վիրավորվեց:
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...