ԱՎԾ-ի «թատերական» նվերը ՊՆ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

ԱՎԾ-ի «թատերական» նվերը ՊՆ-ին

18:33 06.02.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գործադիրը որոշում է կայացնելու հետ վերցնել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հաշվեկշռում գտնվող 10147 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ այն փոխանցելով պաշտպանության նախարարությանը:

Հատկանշական է գույքի անվանումը՝ «թատերական աթոռ», այն էլ 108 հատ:

Հայտնի է նաև, որ ԱՎԾ-ն աշխատակազմի խորհրդակցությունների սենյակի համար ձեռք է բերել նոր գույք, դրա համար էլ նման որոշում է կայացվել: Համապատասխան որոշման մեջ գրված է, որ «թատերական» նվերը ԱՎԾ-ից տեղափոխվելու է ՊՆ-ի հաշվին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

23:14 13.05.2024

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […] ...

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 13.05.2024

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ, 5, 6, 7, 11 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 7, 9, 18 շենքեր, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու, Մուսայելյան փողոցների […] ...

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:09 13.05.2024

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում առանձին հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է։ Լեռնային շրջաններում սկսվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում` շարունակվել։ Նախալեռնային շրջաններում առաջացել են եգիպտացորենի ծիլերը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Հովտային շրջաններում առաջացել են ձմերուկի ծիլերը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է […] ...

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

19:14 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում […] ...

BACK_TO_TOP