18:38 15.09.2021
Արթուրի մարզական բազում նվաճումներից, այս մեկը կարևորներից է իր համար: 10 տարուց ավելի զբաղվում է ծանրամարտով, Հայաստանի պարալիմպիկ առաջնությունների մրցանակակիրն այսօր արդեն միջազգային մրցաշարի ռեկորդակիր է: Ուկրաինայում անցկացված ուժային եռամարտի բաց առաջնությունում Հայաստանը ներկայացել է 10 մարզիկներով, և գրանցել են գերազանց արդյունքներ, վերադարձել են ռեկորդներ սահմանած և 16 ոսկե, 2 արծաթե մեդալներով: Արթուրն 56 կիլոգրամ քաշային կարգում ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 77.5 կգ կշռող ծանրաձողը և առաջնության ռեկորդակիր է դարձել:
«Իմ քաշային կարգում, պարալիմպիկ դասակարգում, էս ֆեդերացիան դեռ էսպիսի քաշ պատվիրող մարզիկ չէր ունեցել։ Գաղտնիք բացեմ, շատերը՝ անգամ հաշմանդամություն չունեցողները, քաշային կարգերն ավարտում են մինչև 65 կգ-ով, իսկ ես սկսում եմ այդ քաշով։ Սա ինձ համար կարևոր ու մեծ ձեռքբերում էր։ Էսպիսի գավաթ երկու հատ են տվել, երկուսն էլ Հայաստան է եկել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Գալստյանը։
Արթուրն հպարտությամբ է ցույց տալիս նվաճած գավաթը: Այն առանձնակի խորհուրդ ունի՝ իրեն բնորոշ, բացառիկ կամքի ուժի, որը ներդրվել է հանուն հաղթանակի: Փորձություններն հաղթահարելու կամքի ու ճակատագրի հարվածներին դիմանալու ուժն Արթուրն իր մեջ ձևավորել է դեռ փոքր հասակից: Իսկ թե ինչու է այդպես, Արթուրն իր պատճառներն ունի։ Ի ծնե բաժին հասած առողջական խնդիրներն ավելի մեծ տարիքում սկսեց հաղթահարել, հասարակության շրջանում արմատացած վերաբերմունքն իր օրինակով ձգտեց փոխել, նշաձող դրեց իր առջև, որը պետք է տաներ դեպի հստակ նպատակներ:
Արթուրը 30 տարեկան է, ու ամեն օրն իր համար պայքար է: Արթուրի հաղթող տեսակի, ճակատագրի հարվածներին դիմակայող կերպարի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պատմել էր «Ապագայի համար» նախագծի շրջանակներում, որը փնտրում և գտնում էր ստեղծարար նպատակներ ունեցող, տաղանդավոր երեխաների։ Այդ ժամանակ Արթուրը 25 տարեկան էր, ու նրա երազանքներն ու նպատակներն իր հետ մեծացել էին տնակում։ Ընդամենը 6 մետրանոց տնակն Արթուրն իրեն էր հարմարեցրել, պայմաններ ստեղծել, ծանրաձողերին ու կշռաքարերին փոխարինող տարբերակներ էր գտել ամենօրյա մարզումներն անցկացնելու համար։
«Ծնվելով 90-ականներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը այլ էր, երբ որ մենք չէինք համարվում լիարժեք անդամ, դու ուղղակի ցանկություն ես ունենում պայքարել, ապրելու ցանկությունը մեծանում է այդ վերաբերմունքից, երազանքները կամաց-կամաց կամքի ուժ են ձևավորում քո մեջ ու պայքարի ուժ տալիս»,- ասում է Արթուր Գալստյանը։
Արդեն 5 տարի է, որ բնակարանային այլ պայմաններում է ապրում, որտեղ իր մարզումների համար ունի հարմարեցված տարածք ու մարզագույք, բայց չի մոռանում տնակում իր կյանքի անցկացրած ամենաբարդ օրերը։ Արթուրը նույն սկզբունքային ու նպատակասլացն է, նույն ոգով ու ուժով շարունակում է ապրել ու ստեղծել իր անկյունը։ Տնակից միակ գույքը, որ բերել է իր հետ՝ իր սարքած, հարմարեցրած ծանրաձողն է։
Արթուրը Շիրակի պետական համալսարանի ուսանող է, հոգեբանի մասնագիտությունն է ուսումնասիրում, ասում է ՝ իր դեպքում հոգեբանի աշխատանքը լուրջ ու դրական ազդեցություն է թողել, որ կարողացել է սկզբունքորեն հասնել իր նպատակներին: Մարզումները շարունակում է, մեկ ամսից դարձյալ միջազգային մրցաշարի մասնակցելու հայտ է ներկայացնելու՝ այս անգամ պայքարը սպորտի վարպետի վարկանիշ ապահովելու հավակնություններով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...