19:33 16.09.2021
Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում խոհարարական գործ ուսումնասիրող ուսանողների թիվը քիչ չէ։ Սա այն մասնագիտությունն է, որը սպասարկման ծառայությունների աճին զուգընթաց պահանջված է դառնում, ու փորձառություն ունենալու համար գործնական աշխատանքները շատ են կարևոր։ Այժմ ուսումնարանն ունի խոհանոց, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ, ձեռքի շնորհքը ցույց տալ։ Խոհանոցն ապահովված է նոր սարքավորումներով։ Ուսումնական խոհանոցի կառուցումը մեկ այլ կարևորություն ու առաքելություն ունի։ Այստեղ ուսանողների ձեռքով պատրաստված սնունդը տրամադրվելու է Արցախից տեղահանված և Գյումրիում ապաստանած ընտանիքներին։ Անվճար սնունդ ծրագրից օգտվող շահառուների թիվը հասնում 197-ի։
«Սա մեզ համար կարևոր ծրագիր էր, քանի որ մենք 2020 թվականի հոկտեմբերից աշխատել ենք Արցախից տեղահանված ընտանիքների հետ ու այսօր շարունակում ենք օգնել։ Սննդի ծրագիրն անվճար է և 6 ամսով, մենք կփորձենք նաև այս կերպ օգնել այդ ընտանիքներին»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը։
Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը Գյումրիից վերջին 20 տարիներին տեղափոխվածներն են։ Խոհանոցում աշխատելու են նաև ուսումնարանի նախկին սաները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին սահմանին էին, մարտի դաշտում։ Ամեն մեկին տարբեր աշխատանք է վստահվել։
Ուսումնական խոհանոցն անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված այն տղաների անուններով, որոնք այստեղ են կրթվել, մասնագիտություն ստացել։ Ճաշարան-խոհանոցը անվճար սկզբունքներով բաց կլինի ոչ միայն արցախցիների, նաև հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար։
Այն կառուցվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության հիմնական ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական Cédric Martin հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։ Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումը կատարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UND) կողմից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...