14:35 18.09.2021
Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին.
Ակտիվ բազմակարծիք ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին մասնակցության ազատության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ համայնքաբնակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ երիտասարդության և ժողովրդավարության վրա կլիմայական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման ազդեցությունը մեղմելու գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
Երիտասարդների իրավունքներ (երկու ուսումնական նիստ՝ անապահով երիտասարդների սոցիալական իրավունքների իմացության վերաբերյալ),
Համակեցություն՝ խաղաղ և ներառական հասարակությունում (մեկ ուսումնական նիստ՝ ռասիզմի և խտրականության վերաբերյալ, երկու ուսումնական նիստ՝ համեմատական մոտեցմամբ գենդերային հավասարության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ գնչու երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
Երիտասարդական աշխատանք (երկու ուսումնական նիստ՝ ոչ ֆորմալ կրթության որակի և մեթոդաբանության վերաբերյալ):
Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը [email protected] էլ. հասցեով:
Կից ներկայացվում են ծրագրի մանրամասները և հայտադիմումի լրացման թերթիկը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...