Շիրակի մարզում նորակառույց հրշեջ հիդրանտները ավելի քան 2 տարի է՝ չեն շահագործվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզում նորակառույց հրշեջ հիդրանտները ավելի քան 2 տարի է՝ չեն շահագործվում

15:33 16.07.2018

Հրշեջ հիդրանտները, որոնք կառուցվում են հատուկ դիտահորերում, կարևոր նշանակություն ունեն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, բայց Շիրակի մարզում ունեցած հիդրանտների մեծ մասը չի շահագործվում:

Ավելի քան 250 նոր հիդրանտ է կառուցվել, բայց դրանք չեն աշխատում թերությունների պատճառով։ Հրշեջները չաշխատող հիդրանտների խնդրին բախվում են, երբ հրդեհաշիջման աշխատանքների թեժ պահին ջրի վերալիցքավորման խիստ անհրաժեշտություն է առաջանում, իսկ ջրամատակարարը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը, դեռ փորձում է հասկանալ, թե 2 տարի առաջ «Շիրակ» ջրմուղ կոյուղին ինչ ստանդարտներով է դրանք կառուցել:

Նորակառույց հիդրանտներն այդպես էլ չեն փորձարկվել, դրանց հասցեներն էլ հայտնի չեն: Մինչ անհայտ ստանդարտներով կառուցված հիդրանտների համար «Վեոլիա ջուր» ընկերության մարզային պատասխանատուն և մարզի փրկարարական վարչությունը շահագործման տարբերակներ կգտնեն,  մարզի հրշեջները շարունակում են գործածել խորհրդային տարիների արտադրության հիդրանտները:

Դրանց տրամագծերը 2 անգամ մեծ են նոր տեղադրվածներից և պարզվում է՝ ավելի արագ ու մեծ ճնշումով են ջուրը մղում: Հին ստանդարտներով «Վեոլիա ջուր»-ը 2 նոր հիդրանտ է կառուցել, որոնք  կոչվում են մոսկովյան հիդրանտներ: Ամեն ինչ հին տարբերակով է, որոնք օգտագործելու մեթոդներին հրշեջներին ծանոթ են։

Շիրակի մարզում 300-ի փոխարեն այժմ գործող 51 հիդրանտ կա, որից 6-ը՝ Գյումրիում, բայց հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման համար դրանք քիչ են, ինչի պատճառով հրդեհների ժամանակ ջրի լիցքավորումը ավելորդ ժամանակի կորստի է առաջացնում:

Հրդեհների ժամանակ մարզի շատրվանները, աղբյուրներն ու ջրավազանները ևս համարվում են ջրի պահեստային պաշարներ, բայց դրանք էլ հաճախ բավարար քանակություն չեն ապահովում: Հրշեջ մեքենաները ժամանակին չվերալիցքավորելու պատճառով շատ դեպքերում հրշեջներին չի հաջողվում հրդեհների վնասները հասցնել նվազագույնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP