ՌԴ Պետդումայի ընտրությունների օրը Հայաստանում բացվել է 6 տեղամաս, որից 4-ը՝ Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ՌԴ Պետդումայի ընտրությունների օրը Հայաստանում բացվել է 6 տեղամաս, որից 4-ը՝ Գյումրիում

18:07 20.09.2021

ՌԴ քաղաքացիների ընտրության իրավունքը ապահովելու համար, բացի էլեկտրոնային քվեարկությունից, մի քանի երկրներում բացվել էին նաև տեղամասեր, որտեղ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները  մասնակցել են ընտրությունների:

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում բացվել է 6 տեղամաս, որից 4-ը՝ Գյումրիում: Հայաստանում ընտրության իրավունք է ունեցել մոտ 20․000 ՌԴ քաղաքացի։ Մեծ մասը հաշվառված են Գյումրիում, և մեծ մասը 102-րդ ռազմաբազայի զինվորականներն են և նրանց ընտանիքի անդամաները։

4 տեղամասերից 3-ը միայն 102-րդ ռազմաբազայի տարածքում էր բացվել, 1-ը՝ թիվ 80/31-ը, տեղակայված էր գլխավոր հյուպատոսության շենքում: Առավոտյան ժամը 08։00-ից 80/31 տեղամասում ակտիվ մասնակցություն են ապահովել ոչ միայն Շիրակի մարզում բնակվող ՌԴ քաղաքացիները, այլ նաև Լոռու մարզի ընտրողները։

«Բացի տեղամասերում քվեարկությունից, նաև շրջիկ հանձնաժողով է աշխատել: Առավոտից մասնակցության թիվը քիչ չի եղել, ընտրողների ակտիվ հոսք ենք ունեցել: Քվեարկությունը բաց է բոլորի համար, քաղաքացիները գալիս են նաև հարևան մարզերից: Ընտրողները կարևորում են իրենց ընտրությունը ու գալիս են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Նշեմ, որ ընտրողներին լրացուցիչ բացատրվում է, որ ընտրությունները անցկացվում են խառը ընտրական համակարգով։ 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP