13:15 21.09.2021
Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում անցկացված UFC Fight Night 192 մրցաշարում Խրիստոս Գիագոսին հաղթելուց հետո ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել:
«Եթե նա հաղթի (խոսքը Դեն Հուքերի մասին է) իր մենամարտում, ապա ես կսպասեմ նրան, եթե ոչ, չեմ սպասի: Այդ դեպքում ես ավելի լավ է մենամարտեմ այլ մրցակցի հետ, քանի որ մեր քաշային կարգում շատ լավ մարտիկներ կան: Ես պատրաստ եմ մենամարտել թոփ-15-ի ներկայացուցիչների հետ: Արդեն ասել եմ, որ կցանկանայի մենամարտել Թոնի Ֆերգյուսոնի հետ: Նա փորձառու է, 15 լավագույնների շարքում ամենատարեցն է, իսկ ես՝ ամենաերիտասարդը: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի ամենաերիտասարդի ու ամենատարեցի միջև մենամարտը: Ռուսաստանում շատերն են կարծում, որ Ֆերգյուսոնը կարող է հաղթել Հաբիբ Նուրմագոմեդովին: Ես այդ կարծիքին չեմ, բայց որոշակի ինտրիգ կա: Այնպես որ, ես կցանկանայի մենամարտել նրա հետ»,- ասել է Ծառուկյանը MMA Junkie յութուբյան ալիքի հետ հարցազրույցի ընթացքում:
«Մի՛ անհանգստացիր, Թոնի, ես տիրամիսու չեմ ուտում»,- գրել է Արման Ծառուկյանն իր ինստագրամյան էջում՝ դիմելով Թոնի Ֆերգյուսոնին: Ավելի վաղ ամերիկացին մի քանի անգամ ծաղրել է Հաբիբ Նուրմագոմեդովին՝ ակնարկելով, որ ռուս մարտիկը տիրամիսու է սիրում:
Նշենք, որ Ծառուկյանն անցկացրած մենամարտերում տոնել է 17 հաղթանակ, կրել 2 պարտություն:
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...
21:16 21.06.2025
Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպումԱնցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...