17:52 22.09.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի ամրապնդումը), ինչպես նաև բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնումն ու կարողությունների հզորացումը։
Շնորհավորելով ներկաներին նոր լաբորատորիայի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ սա ցայտուն օրինակ է, թե ինչպես են այսօր բուհերում ստեղծվում լաբորատորիաներ, որոնք, կրթության որակն ապահովելուց զատ, կարող են նաև գործնական խնդիրներ լուծել տնտեսության համար։
«Այս մոտեցումն ունի մեծ ապագա, և մենք ամեն ջանք գործադրելու և խրախուսելու ենք, որ բոլոր բուհերում ստեղծվեն նմանօրինակ հնարավորություններ՝ գործնականում աշխատող լիարժեք լաբորատորիաներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքերով՝ արդեն այսօր հանրապետության ամբողջ տարածքում նկատելի են որակյալ ավտոճանապարհները, և նոր լաբորատորիայի առկայությունը շինարարական կազմակերպություններին տարբեր հետազոտություններ պատվիրելու և գիտական արդյունք ստանալու հնարավորություն կտա. «Որակյալ ճանապարհ ունենալու համար պետք է կատարել որակյալ հետազոտություն։ Ընդհանրապես, շինարարությունը շատ պատասխանատու ոլորտ է, շինարարական նյութերի որակից է կախված մեր բոլորի անվտանգությունը»։
Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ բյուջետային քննարկումներն ընթացքի մեջ են, կրթության և գիտության ոլորտներն առաջնահերթությունների շարքում են, և պետական բյուջեից հատկացվելիք միջոցները տարեցտարի ավելանալու են։ Ինչ վերաբերում է գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերին, ապա փորձնական նախագծերի արդյունքները գոհացուցիչ են, և դրանք նույնպես շարունակական են լինելու։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից բացվել է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարան, ուսանողները տեսական ժամերը կանցկացնեն լսարանում, գործնականը՝ լաբորատորիայում։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին, աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախարարությանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին. «Այս լաբորատորիան իրականություն դարձավ երկկողմ համագործակցության արդյունքում, որի նպատակն է ոչ միայն բարելավել ուսումնական գործընթացը, այլև խթանել գիտական ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը»։
Բացման արարողությունը նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին և նոր ստացված սարքավորումներին։ Այցից ավարտին անդրադարձ է կատարվել նաև բուհի շենքային պայմանների բարելավման խնդրին։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...