15:40 23.09.2021
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում է կազմակերպվել կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման հավաստագիր, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն: Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել առողջապահության նախարարին։
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում, դիմակ եք կրում, որովհետև պատվաստված մարդն էլ կարող է վարակվե՞լ: Այս մասին հարց ուղղեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Իմ կարծիքով, երբ մեր երկրի օրենսդիրը հետևում է սահմանված կանոններին, դա ճիշտ մեսիջ է մեր քաղաքացիներին:
Այո, ես պատվաստվել եմ, երկու դեղաչափն էլ ստացել եմ: Ինչու եմ կրում դիմակ և ինչու է այս պահին աշխարհի շատ-շատ երկրներ, որոնք ունեն պատվաստման բարձր ցուցանիշներ, դեռ պահպանում դիմակի կրման ռեժիմը: Պատասխանը շատ պարզ է. «Դելտա» շտամը, որը քովիդի մուտացված շտամներից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ: Եթե մինչև «Դելտա» շտամի առկայությունը շատ երկրներ, օրինակ, Իսրայելը, որն արդեն գարնանը պատվաստումների 40-50 տոկոսից ավելի ցուցանիշ ուներ, հրաժարվել է դիմակների կրման ռեժիմից: Այսօր ավելի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում ևս հետ է բերել դիմակների կրման ռեժիմը: Եթե «Ալֆա» շտամը և «Դելտա»-ից առաջ ի հայտ եկած շտամները չունեին նման վարակելիության ցուցանիշ, պատվաստման առկայությունն այդ պահին բավարար էր համարվում, որ դիմակ չկրենք:
Բաց, ցավոք սրտի, վարակն արագ մուտացվում է, և դա նաև այն բանի արդյունքն է, որ չհաջողվեց միաժամանակյա բնակչության պատվաստում իրականացնել, ինչը կկոտրեր վարակի տարածման շղթան»:
17:52 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...