Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղուն կապող հանրապետական նշանակության 10 կմ երկարության ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղուն կապող հանրապետական նշանակության 10 կմ երկարության ճանապարհը

18:38 23.09.2021

Հայ-վրացական սահման տանող միջպետական նշանակության Գյումրի- Բավրա մայրուղում անցած տարի հիմնանորոգված ճանապարհի նոր ասֆալտաշերտը վերջանում է ճիշտ այն հատվածում, որը հարում է Ցողամարգ-Ամասիա հանրապետական ճանապարհին: Մեկ ամիս առաջ ճանապարհն անանցանելի էր, հողային ու գրունտային ծածկույթով, երթևեկել գրեթե անհնար էր։ Այժմ այլ ճանապարհ է ու բաց երթևեկությամբ։ Ճանապարհը միակ կապն է տասնյակ գյուղերի հետ։ Այն նաև միակն է Աշոցք գնացողների համար։ Մոտ 8 կմ երկարության ճանապարհահատվածի կապիտալ նորոգումները դեռ շարունակվում են, երկրորդ ասֆալտաշերտն են լցնելու։ Շինարարը կողային առուներ է կառուցում, ջրահեռացումը դրանցով է ապահովվելու։ Ասֆալտի երկարակեցության համար կարևոր նշանակություն ունեն։

Շինարարը կողային առուներ է կառուցում, ջրահեռացումը դրանցով է ապահովվելու։ Ասֆալտի երկարակեցության համար կարևոր նշանակություն ունեն։

«Կողային առուների սալիկապատում է տրված, արդեն ջրընդունիչներ կան, որոնք տեղադրելու ենք ասֆալտապատման երկրորդ շերտը լցնելուց հետո: Դրանք ասֆալտի երկարակեցության համար են, որպեսզի ճանապարհը շատ չքայքայվի: Տեղադրվել են նաև բետոնե հենապատեր անվտանգ երթևեկության համար: Շատ կարևոր հատվածներ ունենք, որտեղ քարաթափումներ ու սողանքային  տեղամասեր են, ելքը գաբիոնային շարվածքներն են, որոնք անում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխղեկ Արտակ Մարդոյանը:

Ցողամարգ-Ամասիա կապող հանգույցը կամուրջն է՝ կառուցված 1900- ականներին։ Այն վթարային է, երթևեկության համար խիստ վտանգավոր։ Կամուրջը Ամասիայի ձոր կոչվող հատվածի միջնամասում է: Ճանապարհի շրջադարձային հատվածները, որոնք անմիջապես ձորի բերանով են, արգելապատնեշներ գրեթե չեն ունեցել: Նորերն են տեղադրում՝ բետոնե սալերով: Ճանապարհին նաև քարաթափման վտանգներն են շատ, իսկ վթարներն էլ՝ անպակաս: Ամրացման, ամրակայման աշխատանքներ են կատարում՝ գաբիոններ են կառուցում:

Վտանգավոր այլ հատվածներ էլ կան արդեն ճանապարհի մեջտեղում, երթևեկելի գոտում։ Նախատեսված էր, որ ռեսայքլինգ մեթոդով ճանապարհի եղած ծածկույթը պետք է վերամշակվեր ու նոր հիմք ստեղծեր, բայց փոփոխություն է կատարվել, որոշվել է գրեյդերով հարթեցնել և ասֆալտապատել:

Իսկ շարունակությունը Ամասիա-Արեգնադեմ 2 կմ-անոց ճանապարհահատվածն է և հիմնանորոգվում է։ Ընդհանուր 10 կմ երկարության հանրապետական ճանապարհը միայն Ամասիայի տարածաշրջանի համար չէ, որ համարվում է կենսական նշանակության ենթակառուցվածք, այն միջպետական մայրուղուն է կապում։ Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված են ավարտել մինչև տարեվերջ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP