15:25 24.09.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը: Այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ-ը: Թոմաս Բախի նամակում մասնավորապես ասվում է.
«Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությունից անցել է մեկ ամսից ավելի, և հուսով եմ, որ այս նամակը կընթերցեք լավ տրամադրությամբ: Մենք կարողացանք կյանքի կոչել պատմության ընթացքում առաջին անգամ հետաձգված մարզահանդեսը՝ օլիմպիական համայնքի անդամների միասնական աջակցության շնորհիվ: Խաղերի ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների բախվեցինք: Ընդունեք իմ շնորհակալությունը Տոկիոյի խաղերի հաջողության գործում ձեր ներդրումի և նվիրումի համար: Մեզանից աննախադեպ ջանքեր պահանջվեցին անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու համար: Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին:
205 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ -ի փախստականների օլիմպիական թիմի ներկայացուցիչները անմոռանալի ելույթներով յուրատեսակ ուղերձ հղեցին աշխարհին: Համաճարակի սկզբից ի վեր, առաջին անգամ, աշխարհը համախմբվեց սպորտի գերբնական ուժի և մարզիկների նվաճումների շնորհիվ: Տոկիոյի խաղերը այս դժվարին ժամանակներում աշխարհին տվեցին այնքան անհրաժեշտ հույս ու հավատ: Դա է օլիմպիական խաղերի նպատակը ՝ միավորվել խաղաղությամբ, համերաշխությամբ և մարդկությանը վստահություն ներշնչել ապագայի նկատմամբ:
Այժմ բացառիկ հնարավորություն ունենք ընդամենը մի քանի ամիս հետո, մեկ անգամ ևս ամրապնդել օլիմպիական այդ ուղերձը: Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն են: Համաճարակը դեռևս ավարտված չէ:
Ուզում եմ հավաստիացնել, որ չինացի գործընկերների հետ ջանք չենք խնայի առաջիկա խաղերը նույնպես ապահով դարձնելու համար: Ինչպես Տոկիոյում էր, իրականացնում ենք խիստ միջոցառումներ ՝ Պեկինի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: Շարունակում ենք առաջնորդվել առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային փորձագետների խորհուրդներով: Պեկինի խաղերին առնչվող կանոնագրքերը կհրատարակվեն հոկտեմբերին: Այս համատեքստում, ուրախ եմ հայտարարել, որ ձմեռային օլիմպիական խաղերի համար մենք կունենանք պատվաստումների ծրագիր, որն այդքան արդյունավետ աշխատեց Տոկիոյում: Նշանակում է, որ կաջակցենք շահագրգիռ կողմերին` պատվաստանյութեր տրամադրելով խաղերի բոլոր մասնակիցներին, բնականաբար ազգային կանոնակարգերին համապատասխան:
Այս դժվարին ժամանակներում զգում ենք օլիմպիական խաղերի առաքելությունը՝ խաղաղ մրցակցության միջոցով միավորել աշխարհը: Օլիմպիական խաղերը խաղաղության, միասնության և համերաշխության ուղերձ են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք անցկացվում»:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...