18:04 25.09.2021
44 օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախում վերաբնակեցումն ու կյանքի բնականոն ընթացքը դեռ լիարժեք չի վերականգնվել: Պատերազմը փոխել է ոչ միայն մարդկանց ճակատագիրը, այն բաժանելով՝ պատերազմից առաջ և հետոյի, այլև գործելու, արարելու մոտեցումները: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի տնօրենը հիշում է, թե ինչ ծրագրեր ու խաղացանկ էին կազմել 2020-ի թատերական կյանքում։
«Անցած տարի սեպտեմբերին մենք արձակուրդում էինք, միակ պատմական պիեսն էինք բեմադրելու և այն խաղալու էինք Տիգրանակերտում։ Ամեն բան պատրաստ էր՝ դեկորները, հագուստները, բայց պատերազմն առաջ ընկավ։ Պատերազմից հետո լրիվ ուրիշ Ստեփանակերտ էր։ Լույս չկար, ջուր չկար, կամաց-կամաց վերականգնվեց, բայց մարդկանց հոգեբանական վիճակն էր ծանր, դժվար էր աշխատել։ Ի պատիվ արցախցիների մենք հաղթահարեցինք ու սկսեցինք մեր գործը, հիմա երեք նոր ներկայացում ունենք պատերազմից հետո ծնված»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։
Թվարկած ծրագրերն արդեն անցյալ են, որոնց այլևս անդրադարձ չեն ունենա: Պատերազմից հետո թատրոնի լինել-չլինելու հարցն էր դրված: Մի ամբողջ պատմություն կերտած թատրոնում մշակույթի վերածնունդն էր մշուշոտ՝ ինչպես կրկին բեմ բարձրանալ, երբ ոչ միայն դերասանների այլև հանդիսատեսի վիշտն ամոքված չէր: Բայց համառությունն ավելի զորեղ գտնվեց, չհանձնվեցին, չլուծարվեցին, բոլորի որոշումը հաստատուն էր՝ թատրոնը շարունակելու է գործել։
Նոր բեմադրություններից մեկը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» պիեսն է: Ներկայացման բեմադրիչը Նյու Յորքում բնակվող, ստեղծագործող Կարինե Քոչարյանն է: Ստեփանակերտի թատրոնի հետ առաջին բեմադրությունն է անում, պիեսը պատերազմից հետո առաջին մեծ գործն է թատրոնում: Հեշտ չի եղել այն բեմադրել հոգեբանական ծանր տրամվաներով ապրող դերասանների հետ, բոլորին դարձյալ բերել է մշակութային կյանքը նորից ապրեցնելու վճռականությունը:
«Դժվարությամբ կարողացա բեմադրել ներկայացումը, որովհետև բարդ էր այնքանով, որ գլխավոր դերասանուհիներից մեկին մի կերպ եմ համոզել, որ գա թատրոն, որովհետև պատերազմում ամուսինն էր զոհվել՝ թողնելով երկու փոքրիկներին․․․Կնոջ համար տունը Եռաբլուրն էր դարձել։ Մյուս դերասանն ուզում էր թողնել թատրոնը, զինվորական դառնալ էր ուզում, կարծես կռիվն իր մեջ չէր հանդարտվել։ Մարդիկ ծանր հոգեկան ապրումների մեջ էին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կարինե Քոչարյանը։
ՕՖելյա Մարտիրոսյանը ներկայացման գլխավոր դերասանուհին է: 2002 թվականից դրամատիկական թատրոնում է խաղում: Պատերազմն ամբողջությամբ փոխել է երիտասարդ դերասանուհու կյանքը: Պատերազմում ամուսինն է զոհվել, վիշտը մեծ է ու դժվարությամբ է համաձայնել նորից բեմ դուրս գալ:
Ներկայացման մեջ թատրոնի գրեթե բոլոր դերասաններն են զբաղված, բոլորի ճակատագրերը որքան տարբեր են, նույնքան էլ նման են: Պատերազմը բոլորի մոտ նույն հետքն է թողել՝ հարազատի, տուն ու տեղի կորուստ:
Նարինե Աբգարյանի վեպի հիման վրա բեմադրված պիեսի հյուրախաղային հաջորդ կանգառը Լոռին ու Կոտայքն են: Ստեփանակերտի թատրոնը նոր ներկայացումների խաղացանկում չի մոռացել ընդգրկել նաև պատանի հանդիսատեսի նախասիրությունները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...