Վրաստանում մեկ տասնյակից ավելի տներ պտտահողմից հետո մնացել են առանց տանիքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Վրաստանում մեկ տասնյակից ավելի տներ պտտահողմից հետո մնացել են առանց տանիքի

14:30 26.09.2021

Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Արևմտյան Վրաստանում: Խոբիի շրջանում ու Փոթի քաղաքում մեկուկես րոպե տևած պտտահողմի հետևանքով արմատախիլ են արվել ծառեր: Հոսանքազրկվել են թաղամասեր: Պոկվել են տների տանիքներ ու պատուհաններ, վնասվել են գյուղատնտեսական հողատարածքներ: Վնասվել են նավահանգստի տերմինալում գտնվող ավելի քան 25 բեռնատար խցիկներ:

Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է աղետի պատճառած վնասները, որից հետո տուժած ընտանիքներին կտրամադրվի համապատասխան օգնություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

11:38 25.04.2024

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

Երկու օրվա ընթացքում ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում Իշիմ քաղաքում, ինչպես նաև Տյումենի մարզի Կազան և Իշիմ շրջաններում, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուրը։ «Իշիմի, Կազանի շրջաններում ջրաբանները կանխատեսում են նոր բարձրացում երկու օրվա ընթացքում: Ներկայիս ջրհեղեղը ժամանակի ընթացքում շատ կերկարաձգվի», – գրել է Մուրը: ...

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

11:14 25.04.2024

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Սիլիկյան Նոր խճուղում, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից […] ...

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

18:35 24.04.2024

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում […] ...

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ

17:07 24.04.2024

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» և […] ...

Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ

14:48 24.04.2024

Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ

Ապրիլի 24-ին, ժամը 08։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապատ գյուղին հարակից սարի գագաթին այրվում են խոտածածկույթ և թփուտներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է […] ...

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում

12:42 24.04.2024

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mitsubishi»-ն, «ԵրԱԶ»-ը և «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

BACK_TO_TOP