Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանն ու մի շարք պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Կումայրիի բաժին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանն ու մի շարք պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Կումայրիի բաժին

17:28 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժին են այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Հյուրերը Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջել են բաժնի տարածքում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկել աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:
Նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել տարվող աշխատանքներն ու կարևորել ԱՄՆ դեսպանատան հետ սերտ համագործակցությունը:
Ներկաները անդրադարձել են արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ բացթողումներին:
Խորհրդակցության ավարտին ստեղծվելիք ստորաբաժանման կայացման վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP